Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սամվել Մարտիրոսյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Սերգեյ Լավրովը ժամանել է Բաքու Perseverance մարսագնացը Մարսի մակերևույթին անցել է 45.2 կմ՝ Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ (ֆոտոշարք) Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան Երևանը՝ դասական երաժշտության կենտրոն՝ COP17 համաժողովի մասնակիցների համար Հայտնի են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները հոկտեմբերի 1-ի դրությամբ Նրանք չգիտեն, թե երբ և ինչպես դա տեղի կունենա Արթուր Չիբուխչյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում Հայկական չրերի և ընկուզեղենի համտեսի միջոցառում՝ Նիդերլանդներում (տեսանյութ) Էլմիրա Կարապետյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը Բաց աշխարհ. hայ պատգամավորների հանդիպումները Կոնգրեսում

Սամվել Մարտիրոսյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիրՍերգեյ Լավրովը ժամանել է ԲաքուPerseverance մարսագնացը Մարսի մակերևույթին անցել է 45.2 կմ՝Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ (ֆոտոշարք)Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում ԵրևանԵրևանը՝ դասական երաժշտության կենտրոն՝ COP17 համաժողովի մասնակիցների համարՀայտնի են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները հոկտեմբերի 1-ի դրությամբՆրանք չգիտեն, թե երբ և ինչպես դա տեղի կունենաԱրթուր Չիբուխչյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչումՀայկական չրերի և ընկուզեղենի համտեսի միջոցառում՝ Նիդերլանդներում (տեսանյութ)Էլմիրա Կարապետյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԲաց աշխարհ. hայ պատգամավորների հանդիպումները ԿոնգրեսումԱրտաշատում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՍԴ-ն նախագահ է ընտրումԱլեքսանդրա Գրիգորյանը կրկին ոսկե մեդալակիր է Եվրոպայի առաջնությունումՀութիները փորձում են միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ արտադրելԼուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել էՄելոնին քննադատել է Ռուսաստանից դիզելային վառելիքի վերաբերյալ պայմանավորվածությունըՇուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում (տեսանյութ)Կա թյուրըմբռնում, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. Սուրեն ԳրիգորյանՌուսական ընկերությունների դեմ պատժամիջոցների վերացումը բարդ գործընթաց էՓրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներն ամփոփում են սեպտեմբերըԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպքԿոնգրեսը և ամերիկյան ժողովուրդն աջակցում են Ուկրաինայում պատերազմի դադարեցմանըՇինարարների փողոցի ապօրինի կրպակները․ ի՞նչ են ասում քաղաքացիները (տեսանյութ)Քանդակագործ Սամվել Պետրոսյանին շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումըԲանգկոկում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներըԿրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը զգալիորեն բարձրացնում է բուժման արդյունավետությունըՀամբուրգում սկսվել է Հյուսիսային հոսք գազատարի դեմ դիվերսիայի գործով դատավարությունըՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշում կընդունվիCOP17-ին ընդառաջ՝ ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն ԵրևանումՀարցազրույց՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 35-ամյակի առիթով (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՎարչապետն ընդունել է Ռուսական երկաթուղիների գլխավոր տնօրենինԴատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից հօգուտ պետության բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամԳրենլանդիայում կսկսվեն նավթի, գազի եւ օգտակար հանածոների հետախուզական աշխատանքներըԱզգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարՄեկ ազգ, երկու պետություն սկզբունքը չի բացառում քաղաքական հակասություններըԿարմիր խավիարը ստացել է Թրամփովկա անվանումըՍահմանվեց Աշտարակ և Կապան համայնքների ավագանիների ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքըՊԵԿ նախագահությամբ անցկացվել է ՍԾՏՀ մաքսանենգության հարցերով առցանց աշխատաժողովՏաթև Անտոնյանն ազատվել է Վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնիցՎարշավան հետևում է Իլոն Մասկի գործողություններինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՑմահ ազատազրկում՝ Թուփաք Շաքուրի սպանության համարՆեթանյահուն մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի վերականգնման վերաբերյալՏաԹևեր ճոպանուղին կառաջադրվի World Travel Awards միջազգային հեղինակավոր մրցանակիՎերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքըԿրթական «Սերունդ» ծրագիրը կիրականացվի նաեւ Հայաստանի 7 մարզերի հանրակրթական ևս 10 դպրոցներում
Հայաստան

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միգրացիոն ռազմավարության նախագծի բաղադրիչի՝ Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները:

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հիշեցրել է, որ տարեսկզբին վարչապետի մոտ համանման կազմով քննարկվել է քաղաքացիության բաղադրիչը՝ ինստիտուտը վերաարժևորելու տրամաբանությամբ, այն կապելով Իրական Հայաստանի, Հայաստանի հետ իրական կենսական կապի և ՀՀ-ն՝ որպես սուբյեկտի հետաքրքրությունների ու շահերի կենտրոն լինելու հետ։ Նախարարի խոսքով՝ այս հայեցակարգի շրջանակում մշակվել է ՀՀ քաղաքացիության մասին օրենքի փոփոխությունների նախագիծը, որն այժմ ամփոփման փուլում է։

Արփինե Սարգսյանն անդրադառնալով միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններին՝ նշել է, որ միգրացիոն ոլորտի տեսանկյունից կարևոր է հստակեցումներ անել, քանի որ վերջին տարիներին Հայաստանը վերածվել է ընդունող երկրի՝ մարդկանց ներհոսքով, ինչը միգրացիայի կառավարումը դարձնում է պետական քաղաքականության առանցքային ուղղություն։

«Միգրացիայի կառավարումը ռազմավարական մակարդակում հստակեցնելը բխում է 2 կարևոր հանգամանքից: Առաջին՝ որքան խստացնում ենք քաղաքացիություն ստանալու պայմանները, այնքան օտարերկրացիների հոսքն ուղղվելու է դեպի կացության ինստիտուտ, առավել ևս, երբ խստացման հիմնական միջոցը կացության ու մշտական բնակության պահանջներ սահմանելն է։ Երկրորդ՝ միգրացիոն միտումներն ինքնին մեծապես փոխվել են մեր երկրում՝ ձևավորելով նոր պատկեր. տասնամյակներ շարունակ լինելով ելքի ուղղություն՝ ՀՀ-ն վերջին տասնամյակում վերածվել է մուտքի ու տարանցիկ ուղղության, ինչը շատ ավելի ընդգծված երևում է 2022թ-ից ի վեր։ Ընդ որում՝ առաջին անգամ 2025-ին գրանցել ենք ՀՀ քաղաքացիների սահմանահատումների դրական սալդո, որը պահպանվել է այս տարվա առաջին կիսամյակում»,– նշել է Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ այս պայմաններում իմիգրացիայի արդյունավետ կառավարման նոր մարտահրավերներ են առաջացել. ավելացել են գործարքների և դիմումների ցուցանիշները բոլոր միգրացիոն գործընթացներում՝ սկսած սահմանահատումներից մինչև ապաստան՝ ներառելով կացության դիմումներն ու բնակությունն օրինականացնելու միտումները։

Նախարարի դիտարկմամբ՝ այս համատեքստում անհրաժեշտություն է առաջանում, մասնավորապես՝ առավել արդյունավետ պայքարել անօրինական ու անկանոն միգրացիայի դեմ՝ ինտեգրելով կանխարգելիչ գործողություններ, ավելացնելով կարողություններն ու ամրակայելով ինստիտուտներն ու կառուցակարգերը։ Ըստ այդմ, միգրացիայի արդյունավետ կառավարման մեջ առաջարկվում է կիրառել ժամանակակից թվային գործիքակազմ, մասնավորապես՝ Սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի, Բնակչության պետական ռեգիստրի և միգրացիոն այլ թվային պլատֆորմների (քաղաքացիություն, կացություն, ապաստան և այլն) մշտական ու կայուն փոգործելիության միջոցով։

Այս համատեքստում, նախարարի խոսքով, սահմանների կառավարման մոդելի ու գործիքակազմի վերանայումը ռազմավարական մակարդակում փոխլրացնում է միգրացիոն ռազմավարությունը։

Հաջորդիվ՝ ներկայացվել են միգրացիոն հոսքերի և շարժունության կառավարման միասնական ռազմավարական ուղղորդման և պետության համար անհրաժեշտ տեսանելիության ապահովմանն ուղղված իրավական, ինստիտուցիոնալ քայլերը: Մանրամասներ են ներկայացվել նաև միգրացիոն գործող համակարգում առկա մի շարք խնդիրների լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ, որոնք կապահովեն միգրացիոն հոսքերի և շարժունակության կառավարման համապարփակ վերանայումը: Այս համատեքստում, ներկայացվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները, որոնք են՝ միգրացիայի միասնական կառավարման համակարգի ձևավորումը, թվային, փոխգործունակ և անվտանգ միգրացիոն կառավարման համակարգի ստեղծումը, մուտքի, վիզայի և կացության ռեժիմների նպատակային վերափոխումը և սահմանային կառավարման ու իրավակիրառման կարողությունների ամրապնդումը:

Ծավալվել է քննարկում առաջարկվող ուղղություններով նախատեսվող վերափոխումների շուրջ, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ միգրացիայի կառավարումը պետական քաղաքականության առանցքային ուղղությունն է և միգրացիայի արդյունավետ կառավարումը պետության անվտանգության, տնտեսական զարգացման և մարդկանց իրավունքների պաշտպանության հիմքն է: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միգրացիայի արդյունավետ կառավարմանն ուղղված քայլերը պետք է լինեն համապարփակ, հավասարակշռված և երկարաժամկետ կայունությանը միտված։ Երկրի ղեկավարը հանձնարարել է խորհրդակցության արդյունքում ընդունված որոշումների հիման վրա կատարել համապատասխան կարգավորումներ ռազմավարության նախագծում և ապահովել նախագծի ընդունման հետագա ընթացքը: