«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամի դրամաշնորհով «Հայաստանի կրթական նախաձեռնություն»- ը հնարավորություն կունենա «Սերունդ» ծրագիրն իրականացնել Հայաստանի 7 մարզերի հանրակրթական ևս 10 դպրոցներում։ Դրանք ընտրվել են ԿԳՄՍ նախարարության կողմից որպես զարգացման առաջնահերթ կարիք ունեցող դպրոցներ։
«Սերունդը» Հայաստանի կրթական համակարգում դասավանդման և ուսումնառության արդյունքների բարելավմանն ուղղված առանցքային ծրագիր է։ Համագործակցության մեկնարկը պաշտոնապես տրվել է ՀԿՆ գրասենյակում ստորագրման արարողությամբ։
«Կրթությունը երկրի ապագայի մեջ կատարվող կարևորագույն ներդրումներից է։ ՀԿՆ-ին և «Սերունդ» ծրագրին մեր աջակցությամբ մենք նպաստում ենք կրթական որակյալ միջավայրի հասանելիության ընդլայնմանը և Հայաստանի դպրոցների ու համայնքների կարողությունների ամրապնդմանը», - նշել է «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը։
«Մենք շնորհակալ ենք ԱՆՀՀ-ին գործընկերության և կրթության մեջ փոփոխություններ կատարելու մեր ներուժի հանդեպ վստահության համար։ Այս աջակցությունը մեզ կտա «Սերունդ» ծրագրի ազդեցությունն ընդլայնելու հնարավորություն՝ այն հասանելի դարձնելով ավելի շատ դպրոցների և համայնքների, աջակցելով ուսուցիչներին, աշակերտներին և ընտանիքներին։ Դրամաշնորհը կօգնի հանուն երեխաների իրականացվող մեր աշխատանքին՝ ուղղված ավելի լավ արդյունքների ու երկարաժամկետ փոփոխությունների ապահովմանը», - նշել է «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։
ԱՆՀՀ-ն և ՀԿՆ-ն կշարունակեն համագործակցել կրթական հնարավորությունների ընդլայնման, տեղական առաջնորդության զարգացման և Հայաստանի երկարաժամկետ առաջընթացին նպաստող նախաձեռնությունների շուրջ։
Ընդլայնելով ազդեցությունը Հայաստանի ամբողջ տարածքում
2025 թվականի սեպտեմբերի դրությամբ «Սերունդ» ծրագիրն ընդգրկել է ավելի քան 1,600 աշակերտի, 190 ուսուցչի, 16 դպրոցների տնօրենների և ավելի քան 3,000 ծնողի՝ ձևավորելով Հայաստանի 5 մարզերում գործող դպրոցների և մանկապարտեզների ցանց։
ԱՆՀՀ աջակցությամբ ծրագիրն այժմ կընդլայնվի՝ ներառելով նոր դպրոցներ և ներդնելով դպրոցների զարգացման արդյունավետ ու ապացուցված մեթոդներ կրթական աջակցության առավել մեծ կարիք ունեցող համայնքներում։ Ծրագրի ընդլայնումը կնպաստի դասավանդման որակի, աշակերտների ներգրավվածության և դպրոցների ղեկավարության կարողությունների ամրապնդմանը Հայաստանի հանրակրթական համակարգում։


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Երկրորդ սերնդի մոլորակ