ՏաԹևեր ճոպանուղին կառաջադրվի World Travel Awards միջազգային հեղինակավոր մրցանակի
Հոկտեմբերի 16-ին 16-ամյակը կնշի «ՏաԹևեր» ճոպանուղին։ Ու հերթական տարեդարձի օրը այն հինգերորդ անգամ կառաջադրվի World Travel Awards միջազգային հեղինակավոր մրցանակի՝ World’s Leading Cable Car Ride՝ «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում։
Նախորդ չորս առաջադրումներն ավարտվել են հաղթանակով․ «ՏաԹևեր»-ը World Travel Awards-ի մրցանակին արժանացել է 2021, 2023, 2024 և 2025 թվականներին։
2026 թվականին «ՏաԹևեր»-ը մրցակցում է Բրազիլիայի, Վիետնամի, Նոր Զելանդիայի և ՀԱՀ-ի ճոպանուղիների հետ։
Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում ստեղծված ճոպանուղին գործարկվել է 2010 թվականին և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենաերկար՝ 5752 մետր երկարությամբ հետադարձելի ճոպանուղի։
16 տարի անց այն շարունակում է Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից այցելուներին հասցնել Տաթև՝ դեպի Հայաստանի կարևորագույն պատմամշակութային կենտրոններից մեկը՝ Տաթևի վանական համալիրը։
16 տարվա ընթացքում նախագիծը զգալի ազդեցություն է ունեցել նաև տարածաշրջանի զբոսաշրջային զարգացման վրա․ Սյունիքում զբոսաշրջային հոսքն աճել է 17 անգամ, մասնավոր ներդրումների ծավալը՝ 11 անգամ, իսկ Տաթևում, Գորիսում և հարակից համայնքներում բացվել է շուրջ 40 նոր հյուրատուն։ Ճոպանուղու գործարկումից ի վեր «ՏաԹևեր»-ից օգտվել է շուրջ 1,6 միլիոն ուղևոր։


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Երկրորդ սերնդի մոլորակ
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին