Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայում սուր քննադատության են ենթարկել Ադրբեջանի իշխանություններին Խոսրովի անտառ արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի (տեսանյութ) Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի սարքավորումներ և արտադրական տարածք Գևորգ Պապոյանը այցելել է նավթամթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերություններ Կանանց Հայաստանի ազգային հավաքականը գրավեց առաջին հորիզոնականը. ՀՖՖ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ուղղությամբ տարվող աշխատանքները Լատվիան չի կարող ամբողջությամբ արգելել ռուսական հացահատիկի տարանցումը Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կներդրվեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր. ՊԵԿ COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ Ադրբեջանում կիբերհարձակում է իրականացվել պետական տեղեկատվական ենթակառուցվածքի դեմ Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են (տեսանյութ) Ուկրաինայի հարվածների թիրախում են եղել Սբերբանկի տվյալների կենտրոնը

Թուրքիայում սուր քննադատության են ենթարկել Ադրբեջանի իշխանություններինԽոսրովի անտառ արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի (տեսանյութ)Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի սարքավորումներ և արտադրական տարածք Գևորգ Պապոյանը այցելել է նավթամթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերություններԿանանց Հայաստանի ազգային հավաքականը գրավեց առաջին հորիզոնականը. ՀՖՖԱրարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ուղղությամբ տարվող աշխատանքներըԼատվիան չի կարող ամբողջությամբ արգելել ռուսական հացահատիկի տարանցումըՆոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կներդրվեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր. ՊԵԿCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներԱդրբեջանում կիբերհարձակում է իրականացվել պետական տեղեկատվական ենթակառուցվածքի դեմՀանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են (տեսանյութ)Ուկրաինայի հարվածների թիրախում են եղել Սբերբանկի տվյալների կենտրոնըՄՔԾ պարզաբանումը՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալSpaceX-ը սահմանափակել է Ուկրաինայում Starlink տերմինալների աշխատանքըՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի մանրամասն նախագծի պատրաստման գործընթացը մեկնարկելու ուղղությամբԵրևանում կանցկացվի Երևան Մարաթոն վազքի միջազգային մրցույթը․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիCOP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածքՌուսաստանը թիվ մեկ սպառնալիքն է. MI-5-ի ղեկավարՄիլանյան ակումբը սեփական հարկի տակ պարտվեց 3:4 հաշվովՊլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ինԱշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին մեդալներըԲարսելոնան կամային հաղթանակ տարավ Գալաթասարայի նկատմամբ «Կիսապատրա՞ստ, թե՞ քայլ առ քայլ մոտեցում. վերանայելով ԵՄ ընդլայնումը» խորագրով պանելային քննարկումՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՀայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմանի հնարավոր բացումից առաջՀՀ հավատարմագրված փորձագիտական կազմակերպությունների կողմից ՊԵԿ ներկայացված երկակի կամ ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկըԱնկլավներ եւ էքսկլավներ չպետք է լինեն. Փաշինյանն առաջարկում է տարածքների փոխանակում (տեսանյութ)Իրավապահները խուզարկել են Թրամփի քննադատող կոնգրեսականի տունը«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում Առանց տեղումների եղանակՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հոկտեմբերի 15-16-ը կայցելի ՀայաստանՄիրզոյանը Վարշավայում ներկայացրել է Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ Հայաստանի մոտեցումներըԱռաջին գալա երեկոն միավորել էր Թումոյի համայնքինՀռոմի պապի վիրահատությունը բարեհաջող է ավարտվելՀունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներովՌուսաստանը հարվածել է ԿիեւինՆպատակ կա ընդլայնել ՀՀ-ԱՄՆ տնտեսական գործընկերությունըԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնություն․ Հայաստանն այսօր 4 մասնակից ունիԱղվան Վարդանյանից պահանջվում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, նաև 235 մլն դրամԸմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը քառորդ եզրափակչում էԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՊետք է պատրաստ լինենք այն մթնոլորտին, որը մեզ սպասվում է առաջիկա խաղումԴմիտրի Պեսկովը հայտնել է, որ էներգետիկ հրադադարի վերաբերյալ շփումները շարունակվում ենՆոր նշանակում Քննչական կոմիտեումԵՄ-ն ամփոփել է Հայաստանում արդարադատության բարեփոխումներին աջակցող ծրագրի երկրորդ փուլըԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհայի հետ (տեսանյութ)Հաստատվել է «Հրազդանի կիրճի» կառավարման միջոցառումների ծրագիրըՀավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից խորագրով ժամանակավոր ցուցադրությունSTEP.ai–Արհեստական բանականություն ուսումնական մոդուլը կներդրվի նաև քոլեջների մասնագիտական չափորոշիչներում
Աշխարհ

«Կիսապատրա՞ստ, թե՞ քայլ առ քայլ մոտեցում. վերանայելով ԵՄ ընդլայնումը» խորագրով պանելային քննարկում

Հոկտեմբերի 13-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Կիսապատրա՞ստ, թե՞ քայլ առ քայլ մոտեցում. վերանայելով ԵՄ ընդլայնումը» խորագրով ԵՄ ընդլայնման հեռանկարներին նվիրված պանելային քննարկմանը: 

Բացման խոսքով հանդես է եկել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչը: Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը և Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուն։ 

«Մոդերատոր: Շնորհակալություն։ Այժմ կցանկանայի խոսքը փոխանցել նախարար Միրզոյանին։ Մենք լսեցինք, որ դա հրամայական է, որ երկարատև, բավական բարդ գործընթաց է: Երևանի տեսանկյունից՝ Ձեր երկրի և Եվրոպական միության միջև հարաբերություններում առկա է բավականին դրական դինամիկա։ Կարո՞ղ եք ասել՝ ո՞րն է վերջնակետը, երբ նստում եք դեպի Եվրոպա ընթացող այս գնացքը։ Ո՞րն է Ձեզ համար վերջնական նպատակակետը։

Արարատ Միրզոյան: Ողջունում եմ բոլորին։ Սկսեմ՝ ներկայացնելով, թե ինչ ունենք ներկայում:

Եվրոպական միության հետ մեր հարաբերություններն աննախադեպ խորն ու սերտ են և ընդգրկում են ոլորտների ու ուղղությունների աննախադեպ լայն շրջանակ։ Մենք ունենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն։ Մենք ունեցել ենք և շարունակում ենք ունենալ ԵՄ դիտորդական առաքելությունը, որը դիտարկում է Հայաստան–Ադրբեջան սահմանին իրավիճակը։ Վերջերս մենք ընդունել ենք նաև երկրորդ առաքելությունը, որը ժամանակավոր բնույթ է կրում, սակայն գործում է մշտական հիմունքներով և աջակցում է մեզ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում։

Չլինելով ԵՄ անդամակցության թեկնածու երկիր՝ մենք ստացել ենք ինքնավար առևտրային միջոցներ։ Սա ամենաթարմ նորությունն է. ԵՄ-ն ընդունել է ինքնավար առևտրային միջոցներ՝ աջակցելու Հայաստանի արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը։ Մենք նաև Եվրոպական միության հետ ստորագրել ենք համաձայնագիր, որը մեզ հնարավորություն կտա մասնակցելու աշխարհի տարբեր հատվածներում իրականացվող ԵՄ տարբեր առաքելություններին։

Կրկին, չլինելով անդամակցության թեկնածու երկիր, մենք ստացել ենք Աճի և դիմակայունության ծրագիր և ԵՄ աջակցություն։ Չլինելով թեկնածու երկիր՝ մենք աջակցություն ենք ստացել նաև Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակներում։

Այսպիսով, խոսքը միայն քաղաքական երկխոսության, տնտեսության կամ առևտրի ոլորտում աջակցության մասին չէ։ Խոսքը նաև անվտանգության, արտաքին քաղաքականության և այլ ոլորտների մասին է։

Այս ամենը նշում եմ՝ ցույց տալու համար, որ Եվրոպական միության հետ միասին մենք գտնվում ենք շարունակաբար նոր հորիզոններ բացահայտելու գործընթացում՝ ԵՄ-ն և Հայաստանը միմյանց ավելի ու ավելի մերձեցնելու նպատակով։

Ձեր հարցն այն է, թե որն է վերջնակետը, վերջնական նպատակակետը։ Վախենամ՝ հիասթափեցնեմ Ձեզ, բայց կարծում եմ՝ ոչ ոք չգիտի։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ Եվրոպական միությունը, ո՛չ էլ անդամ պետությունները։ Թույլ տվեք բացատրել իրական իրավիճակը։ Հայաստանում, եթե լիովին անկեղծ լինենք, ԵՄ անդամակցության վերաբերյալ լուրջ քննարկումները նոր են սկսվել։ Մենք այս հարցի շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ, թեև 2025 թվականի գարնանն ընդունել ենք Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Սա հայկական կողմի ընկալումն է։

Այժմ դիտարկենք ԵՄ-ի ընկալումը։ Մենք արդեն լսեցինք այս հարցի վերաբերյալ մի քանի դիտարկում։

Կա նաև երրորդ շերտը, որը մեր դեպքում չափազանց կարևոր է՝ Հայաստանի հարևանությունը։ Եկեք թվարկենք մեր հարևաններին։ Ադրբեջան. մենք նոր ենք հաստատել խաղաղություն և սկսել երկկողմ առևտուրը։ Մենք բացում ենք միմյանց տարածքները փոխադրումների և տարանցման համար, ապաշրջափակում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները։ Սակայն դեռևս կան մի շարք զգայուն հարցեր, որոնք պետք է լուծվեն։ Արևմուտքում Թուրքիան է, որի հետ մենք շատ ինտենսիվ երկխոսություն ենք վարում։ Մենք կարգավորում ենք հարաբերությունները, սակայն սահմանը դեռևս փակ է։ Հարավում Իրանն է՝ իր բարդ տարածաշրջանային միջավայրով, հանգամանքներով և խնդիրներով։ Հյուսիսում Վրաստանն ու Ռուսաստանն են։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, կարող եք պատկերացնել հնարավոր արձագանքը և այդ երկրի հետ հարաբերությունների առանձնահատկությունները։ Պատմականորեն մենք շատ սերտ հարաբերություններ ենք ունեցել և այսօր էլ պահպանում ենք ամուր կապեր, սակայն հնարավոր արձագանքը պետք է պատշաճ կերպով կառավարել։ Ոչ ոք չի ցանկանում նոր թշնամիներ ձեռք բերել, և մենք որևէ երրորդ կողմի վնաս հասցնելու շահագրգռվածություն չունենք։

Ինչ վերաբերում է Վրաստանին, պատկերացրեք, թե որքան ավելի հեշտ կլիներ իրավիճակը, եթե Վրաստանը շարունակեր ԵՄ ինտեգրման իր ուղին։ Դա էական փոփոխություն կբերեր և կփոխեր նաև այս բեմում արտաքին գործերի նախարարի հետ մեր քննարկման բնույթը։

Այսպիսով, վերադառնալով հիմնական հարցին՝ կարծում եմ, որ ոչ ոք չգիտի վերջնական նպատակակետը։ Սակայն լավ նորությունն այն է, որ, առնվազն իմ տպավորությամբ, մենք երկուսս էլ՝ Հայաստանը և Եվրոպական միությունը, ներառյալ անդամ պետությունները, հաճույք ենք ստանում այս գործընթացից։ Ուստի եկեք վայելենք այս ջերմ հարաբերությունները, բացահայտենք նոր հնարավորություններ և համագործակցության նոր շերտեր, իսկ ապագայում ինչ-որ պահի միասին կքննարկենք՝ արդյոք պետք է «ամուսնանանք», թե ոչ։

Մոդերատոր: Շատ շնորհակալություն։ Բրիտանական անգլերենում մի արտահայտություն կա՝ ավելի լավ է ճանապարհորդել հույսով, քան հասնել տեղ: Հաշվի առնելով Եվրոպական միությունում քաղաքական իրավիճակը՝ թերևս սա տեղին արտահայտություն է։

(...)

Մոդերատոր. Նախարար Միրզոյան, կցանկանայի վերադառնալ մի հարցի, որին Դուք արդեն անդրադարձաք՝ Հայաստանի տարածաշրջանային միջավայրին և հարևաններին։

Կարո՞ղ եք ավելի մանրամասն ներկայացնել, թե ինչպես կարող են Եվրոպական միության հետ Ձեր երկրի ամրապնդվող հարաբերությունները, որոնց բազմաթիվ օրինակներ բերեցիք, դրական փոփոխությունների խթան կամ գործիք դառնալ, օրինակ, Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ հարաբերություններում։ Ինչպե՞ս կարող է դա օգնել Ձեզ ամրապնդելու հարաբերությունները հարևանների հետ։

Արարատ Միրզոյան. Իմ ուղիղ և անկեղծ պատասխանն այն է, որ այս երկու հարցերը գուցե այնքան էլ սերտորեն փոխկապակցված չեն, քանի որ մենք, անկախ ամեն ինչից, շարունակելու ենք բարելավել հարաբերությունները մեր հարևանների հետ։ Դա պայմանավորված չէ մեր եվրոպական քաղաքականությամբ կամ եվրոպական ձգտումներով։

Մյուս կողմից՝ պետք է ընդունենք, որ եթե մեր ձգտումը Եվրոպական միության լիիրավ անդամ դառնալն է, ապա հարևանների հետ խնդիրների կամ հակամարտությունների առկայությունը, հավանաբար, կխոչընդոտի այդ գործընթացին։

Միևնույն ժամանակ, պետք է ուշադրություն դարձնենք նաև այն ամենին, ինչ պարոն (Մոնտենեգրոյի) նախագահն ասում էր վերջին մի քանի րոպեների ընթացքում։ Նրանք կատարել են բոլոր գլուխներով նախատեսված պահանջները։ Նրանք ունեն բոլոր անհրաժեշտ նշումները՝ բոլոր կետերով, ենթակետերով և նույնիսկ ենթաենթակետերով։ Եվ մենք պետք է ընդունենք, որ, ի վերջո, դա միշտ էլ եղել է քաղաքական որոշում։ Ուրեմն որտե՞ղ է Չեռնոգորիայի վերաբերյալ քաղաքական որոշումը։

Սա շատ կարևոր է Հայաստանի համար՝ սեփական քայլերը ծրագրելիս վերլուծելու տեսանկյունից։ Մենք նաև լսեցինք [Լիտվայի] նախարարի ներկայացրածը, թե ինչպես են որոշումները կայացվում կուլիսներում՝ փակ դռների հետևում։ Այս ամենը կարևոր հանգամանքներ են նաև մեր որոշումների կայացման գործընթացում։

Այսպիսով, վերադառնալով Ձեր հարցին՝ անկախ ամեն ինչից, մենք շարունակելու ենք բարելավել հարաբերությունները, և գրեթե հասել ենք մեր նպատակին։

Մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ, թեև դեռևս մի քանի քայլ պետք է իրականացվի։

Մենք կարգավորում ենք հարաբերությունները Թուրքիայի հետ։ Սահմանը դեռևս փակ է, սակայն կարծում եմ՝ գործընթացն արդեն զգալիորեն հասունացել է, և միանգամայն հնարավոր է, որ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է»։

Մոդերատոր: Հուսանք, որ այդպես էլ կլինի։ Շնորհակալություն բոլորիդ այս դրական ազդակների համար։

(...)

Մոդերատոր. Նախարար Միրզոյան, որպես եզրափակիչ անդրադարձ՝ ի՞նչ կասեք Միացյալ Նահանգների և Ձեր տարածաշրջանում նրա դերակատարության մասին։

Արարատ Միրզոյան. Ես կնախընտրեի ԱՄՆ–ԵՄ հարաբերությունների գնահատականը թողնել Եվրոպական միության և Միացյալ Նահանգների պաշտոնյաներին։ Ինչ կարող եմ ասել, այն է, որ իմ երկրում և, հավանաբար, ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում նրանց շահերը չեն հակասում միմյանց, և նրանք հիանալի համագործակցում են։

Ինչպես գիտեք, Միացյալ Նահանգները մեծապես ներգրավված է Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացման և ապաշրջափակման գործընթացում։ Սա կարևորագույն կապող օղակ է լինելու հաղորդակցության և փոխադրումների համար, օրինակ, Պորտուգալիայի և Չինաստանի, Արևմուտքի և Արևելքի միջև։

Կարծում եմ՝ Եվրոպական միությունը և նրա անդամ պետությունները նույնպես այս գործընթացի շահառուներից են։

Այսպիսով, Հարավային Կովկասի ապաշրջափակման հարցում համընկնում են աշխարհի բազմաթիվ երկրների և ուժային կենտրոնների շահերը»։