Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից խորագրով ժամանակավոր ցուցադրություն
Նիկոսիայի Մակարիոս III արքեպիսկոպոսի հիմնադրամի Բյուզանդական թանգարանում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Այն կգործի մինչև 2027 թվականի ապրիլի 9-ը։
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպված ցուցադրությունն անդրադառնում է Հայաստանի և Կիպրոսի ընդհանուր քրիստոնեական ժառանգությանը, երկու երկրների պատմամշակութային կապերին։
Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված չորս բացառիկ նմուշները՝ 18-րդ դարի արծաթե լանջախաչը՝ պահպանված Երևանի Սուրբ Պետրոս և Պողոս եկեղեցուց, 12–13-րդ դարերի Դվինի ջնարակված կավե ափսեն, 10–11-րդ դարերի բրոնզե բուրվառը՝ հայտնաբերված Անիի Գագկաշեն եկեղեցու պեղումների ընթացքում, Կիլիկիայի հայկական թագավորության Լևոն Ա թագավորի (1198–1219) արծաթե կես կրկնադրամը, ներկայացնում են հայկական մշակույթի տարբեր դրսևորումները։
Ցուցադրությունում առանձնահատուկ տեղ ունի Սուրբ Մակարի վանքից ծագող հայկական Ավետարանը, որը Կիպրոսի Հայոց թեմի համաձայնությամբ մշտապես ցուցադրվում է Բյուզանդական թանգարանում և հիմք է հանդիսացել ցուցադրության գաղափարի համար։
Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և Մակարիոս III արքեպիսկոպոսի հիմնադրամի Բյուզանդական թանգարանի համագործակցությամբ՝ Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Կիպրոսի Հայոց առաջնորդարանի մասնակցությամբ։ Ցուցադրությունն իրականացվում է CDA Group-ի, Arsen Theofanidis LLC-ի, VISA Concord-ի և Կիպրոսում ՀՀ պատվավոր հյուպատոսի աջակցությամբ։


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Երկրորդ սերնդի մոլորակ
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում