STEP.ai–Արհեստական բանականություն ուսումնական մոդուլը կներդրվի նաև քոլեջների մասնագիտական չափորոշիչներում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) հետ համագործակցությամբ մեկնարկել են մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատություններում STEP.ai–Արհեստական բանականություն ուսումնական ծրագրի ինտեգրման և ներդրման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Ծրագրի կարևոր ուղղություններից է ուսանողների կարիերայի արդյունավետ ուղղորդումը՝ արհեստական բանականության զարգացման համատեքստում մասնագիտությունների ընտրության և ՏՀՏ ոլորտում արհեստական բանականության գործիքների ստեղծման ու կիրառման հնարավորությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցով:
Այս նպատակով մշակվել է «Կարիերայի ուղղորդում ԱԲ դարաշրջանում» ուսումնական մոդուլը, որի բովանդակությանն ու կիրառման մեթոդաբանությանը ծանոթանալու համար օրերս վերապատրաստման դասընթաց է անցկացվել Երևանի և Հայաստանի մարզերի 14 քոլեջների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման մասնագետների համար։
Մասնակիցներին ողջունել են ԿԳՄՍ նախարարության մասնագիտության կրթության և ուսուցման վարչության պետ Գայանե Արզումանյանը և ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) տնօրեն Տաթևիկ Գասպարյանը։
Մոդուլի հեղինակ, մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման փորձագետ Ալլա Գևորգյանը ներկայացրել է մոդուլի բովանդակությունը, մեթոդաբանությունը և դրա կիրառման առանձնահատկությունները։ Նախաձեռնությունը միտված է ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտությունների զարգացմանը՝ նպաստելով ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը և արհեստական բանականության գործիքների գիտակցված ու արդյունավետ կիրառմանը:
Ծրագիրն իրականացվում է «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հայաստանում» (ՄՀԶՄԿՈՒՀ) ծրագրի աջակցությամբ։ Ծրագիրը պատվիրակված է Գերմանիայի կառավարության կողմից և իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ Armenia) կողմից։


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Երկրորդ սերնդի մոլորակ
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում