SpaceX-ը սահմանափակել է Ուկրաինայում Starlink տերմինալների աշխատանքը
SpaceX-ը հոկտեմբերի 14-ի գիշերը սահմանափակել է Ուկրաինայում Starlink տերմինալների աշխատանքը շարժման ընթացքում։ Այս մասին հայտնել է տեխնոլոգիական հարցերով Ուկրաինայի նախագահի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը՝ նշելով, որ սահմանափակումը վերաբերում է StarShield ռազմական ծառայությանը, իսկ արագության շեմը սահմանվել է ժամում 100 մղոն՝ մոտ 161 կմ։
Բեսկրեստնովի խոսքով՝ Ուկրաինայի պաշտպանության ուժերը նախապես չեն զգուշացվել փոփոխության մասին, ինչի հետևանքով մի շարք մարտական առաջադրանքներ խափանվել են։ Նրա կարծիքով՝ այս քայլը կարող է կապված լինել ստեղծված քաղաքական իրավիճակի հետ։
Ավելի վաղ ակտիվիստ և կամավոր Սերգեյ Ստեռնենկոն նույնպես հայտնել էր Starlink-ի սահմանափակումների մասին՝ ենթադրելով, որ SpaceX-ը կարող էր գործել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի խնդրանքով։


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Երկրորդ սերնդի մոլորակ