Իրավապահները խուզարկել են Թրամփի քննադատող կոնգրեսականի տունը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Իլհան Օմարի տանը խուզարկությունն անցկացվել է երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ին՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից 22 օր առաջ, հայտնում է BBC- ին։ Այդ ընտրությունների արդյունքներից է կախված լինելու առաջիկա երկու տարվա ընթացքում Կոնգրեսում ուժերի հարաբերակցությունը։
Քրեական հետաքննության էությունը դեռեւս պարզ չէ։ Fox News հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ խուզարկությունը կապված է ներգաղթի փաստաթղթերի հնարավոր կեղծման գործի քննության հետ։
Օմարը Սոմալիում ծնված առաջին ամերիկուհին է, որն ընտրվել է Ներկայացուցիչների պալատի անդամ։ Նա ներկայացնում է Մինեսոտա նահանգի 5-րդ ընտրատարածքը, որն ընդգրկում է Մինեապոլիս քաղաքը։ Առաջին անգամ Օմարը Կոնգրեսի անդամ է ընտրվել 2018 թվականին։ Երկու տարի առաջ վերընտրվել է՝ ստանալով ձայների 74 տոկոսը։
Իլհան Օմարը հայտնի է որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իսրայելի իշխանությունների վաղեմի քննադատ։ Թրամփն իր հերթին կոնգրեսականի հասցեին կոշտ եւ սադրիչ հայտարարություններ է անում՝ հիմնականում շեշտելով նրա ծագումը։
Օմարի ընտանիքը 1995 թվականին Սոմալիից փախել է ԱՄՆ։


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Երկրորդ սերնդի մոլորակ