Միլանյան ակումբը սեփական հարկի տակ պարտվեց 3:4 հաշվով
Չեմպիոնների լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի երկրորդ տուրում Միլանի Ինտերը Սան Սիրոյում չկարողացավ հաղթել բելգիական Բրյուգեին։
Միլանյան ակումբը սեփական հարկի տակ պարտվեց 3:4 հաշվով։ Բելգիական ակումբի կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Նիկոլո Տրեզոլդին, մեկ անգամ աչքի ընկավ Ռոմեո Վերմանը։ Փայլուն հանդիպում անցկացրեց Կառլուշ Ֆորբշը, որը երեք գոլային փոխանցման հեղինակ դարձավ։
«Ինտերի» կազմում դուբլ ձևակերպեց Լաուտարո Մարտինեսը, երկրորդ խաղակեսի վերջնամասում հաշվի տարբերությունը կրճատեց Անժ-Յոհան Բոնին։
«Ներաձուրիների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնաց պահեստայինների նստարանին։
Սա երկրորդ անընդմեջ պարտությունն էր Կրիստիան Կիվուի գլխավորած թիմի համար։ «Ինտերն» այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 28-րդ հորիզոնականը։ Բելգիական ակումբը 3 միավորով 18-րդ տեղում է։
Հաջորդ տուրում «Ինտերը» հոկտեմբերի 21-ին սեփական հարկի տակ կմրցի Դոնեցկի «Շախտյորի», իսկ «Բրյուգեն»՝ «Լանսի» հետ։
armsport.am


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Երկրորդ սերնդի մոլորակ