Ռուսաստանը թիվ մեկ սպառնալիքն է. MI-5-ի ղեկավար
Միացյալ Թագավորության հակահետախուզության և ներքին անվտանգության MI5 ծառայության ղեկավար Քեն Մաքքալումը հայտարարել է, որ օտարերկրյա պետությունների սպառնալիքներին դիմակայելիս իր ղեկավարած կառույցն այժմ ավելի շատ ռեսուրսներ է ծախսում, քան Սառը պատերազմի տարիներին։ Նա Ռուսաստանին անվանել է «թիվ մեկ ագրեսոր»։
Լոնդոնում՝ MI5-ի կենտրոնակայանում, ամենամյա ելույթի ժամանակ Մաքքալումն ասել է, որ վերջին տարիներին օտարերկրյա պետությունների հետ կապված սպառնալիքների ծավալն աճել է չորս անգամ։ Նրա խոսքով՝ այդ սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ MI5-ի գործողություններն այժմ ծավալով բավականին մոտ են ահաբեկչության դեմ իրականացվող գործողություններին։
Մաքքալումի գնահատմամբ՝ Ռուսաստանը հիբրիդային պատերազմի շրջանակում փորձում է խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների միասնական պատասխանի։ «ՆԱՏՕ-ի այդ սահմանը հատելը Ռուսաստանի համար մեծ հիմարություն կլիներ», - նշել է MI5-ի ղեկավարը։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի հետ բացահայտ ռազմական բախման գնալու փոխարեն Ռուսաստանը փորձում է ապակայունացնել եվրոպական երկրները։
Մաքքալումը նաև հայտարարել է, որ բրիտանական հակահետախուզության կողմից ռուս լրտեսների բացահայտումն ու արտաքսումը դժվարացրել են Ռուսաստանի հետախուզական ցանցերի աշխատանքը։ Նրա խոսքով՝ դրա հետևանքով Մոսկվան ավելի հաճախ է փորձում իր առաջադրանքները կատարելու համար ներգրավել կողմնակի անձանց, այդ թվում՝ հանցագործների։
«Ուկրաինա ներխուժումից հետո գրեթե հազար մարդու արտաքսման շնորհիվ Կրեմլի ավանդական գաղտնի ցանցը զգալիորեն թուլացել է, և նրա հնարավորությունները համաշխարհային մակարդակով նվազել են։ Այդ պատճառով տեսնում ենք, որ նրանք դիմում են հանցագործների վարձելուն՝ իրենց հանձնարարությունները կատարելու համար», - ասել է MI5-ի ղեկավարը։
Նա հավելել է. «Մեծ տերությունները, որոնք ռազմավարական առավելություն ունեն մյուսների նկատմամբ, այդպես չեն վարվում»։


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Երկրորդ սերնդի մոլորակ