Մելոնին քննադատել է Ռուսաստանից դիզելային վառելիքի վերաբերյալ պայմանավորվածությունը
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին քննադատել է Ռուսաստանից դիզելային վառելիք մատակարարելու վերաբերյալ պայմանավորվածությունը։
«Այս որոշման արդյունքը կասկածելի է, մինչդեռ ռիսկերն ակնհայտ են․ Մոսկվայի գործողությունների օրինականացում, երբ ռուսական ռումբերը շարունակում են ընկնել ուկրաինական քաղաքների վրա, Ռուսաստանի պատերազմի ֆինանսավորում և պատժամիջոցների թուլացում»,- հայտարարել է Մելոնին։ Նրա խոսքով՝ նման քայլերը հակասում են այն ջանքերին, որոնք արևմտյան երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, մինչ այժմ գործադրել են՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար։
Մելոնին նաև ընդգծել է, որ Ուկրաինային աջակցելը չի հակասում խաղաղության հաստատման նպատակին, այլ անհրաժեշտ պայման է դրա համար։ «Ուկրաինային աջակցելը խաղաղության այլընտրանք չէ։ Հենց դա է խաղաղությունը հնարավոր դարձնում։ Եթե ագրեսորը կարող է նպատակ ունենալ հասնելու հակառակորդի կապիտուլյացիային, ապա ինչո՞ւ պետք է բանակցի»,- նշել է Իտալիայի վարչապետը։
Մելոնիի խոսքով՝ եթե Ուկրաինան դադարեցնի ինքնապաշտպանությունը, դա խաղաղություն չի նշանակի. «Եթե Ուկրաինան վաղը դադարեցնի պաշտպանվելը, ինչպես շատերն են ցանկանում և առաջարկում, մենք խաղաղություն չենք ունենա։ Մենք կքննարկենք եվրոպական պետության օկուպացիան և խորհրդային տիպի իմպերիալիզմի վերադարձը, որի հետևանքները Եվրոպան զգացել է կես դար շարունակ»,- հայտարարել է Մելոնին։


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Երկրորդ սերնդի մոլորակ
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին