Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կա թյուրըմբռնում, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. Սուրեն Գրիգորյան Ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցների վերացումը բարդ գործընթաց է Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներն ամփոփում են սեպտեմբերը Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք Կոնգրեսը և ամերիկյան ժողովուրդն աջակցում են Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը Շինարարների փողոցի ապօրինի կրպակները․ ի՞նչ են ասում քաղաքացիները (տեսանյութ) Քանդակագործ Սամվել Պետրոսյանին շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը Բանգկոկում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը զգալիորեն բարձրացնում է բուժման արդյունավետությունը Համբուրգում սկսվել է Հյուսիսային հոսք գազատարի դեմ դիվերսիայի գործով դատավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշում կընդունվի COP17-ին ընդառաջ՝ ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում

Կա թյուրըմբռնում, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. Սուրեն ԳրիգորյանՌուսական ընկերությունների դեմ պատժամիջոցների վերացումը բարդ գործընթաց էՓրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներն ամփոփում են սեպտեմբերըԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպքԿոնգրեսը և ամերիկյան ժողովուրդն աջակցում են Ուկրաինայում պատերազմի դադարեցմանըՇինարարների փողոցի ապօրինի կրպակները․ ի՞նչ են ասում քաղաքացիները (տեսանյութ)Քանդակագործ Սամվել Պետրոսյանին շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումըԲանգկոկում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներըԿրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը զգալիորեն բարձրացնում է բուժման արդյունավետությունըՀամբուրգում սկսվել է Հյուսիսային հոսք գազատարի դեմ դիվերսիայի գործով դատավարությունըՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշում կընդունվիCOP17-ին ընդառաջ՝ ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն ԵրևանումՀարցազրույց՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 35-ամյակի առիթով (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՎարչապետն ընդունել է Ռուսական երկաթուղիների գլխավոր տնօրենինԴատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից հօգուտ պետության բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամԳրենլանդիայում կսկսվեն նավթի, գազի եւ օգտակար հանածոների հետախուզական աշխատանքներըԱզգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարՄեկ ազգ, երկու պետություն սկզբունքը չի բացառում քաղաքական հակասություններըԿարմիր խավիարը ստացել է Թրամփովկա անվանումըՍահմանվեց Աշտարակ և Կապան համայնքների ավագանիների ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքըՊԵԿ նախագահությամբ անցկացվել է ՍԾՏՀ մաքսանենգության հարցերով առցանց աշխատաժողովՏաթև Անտոնյանն ազատվել է Վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնիցՎարշավան հետևում է Իլոն Մասկի գործողություններինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՑմահ ազատազրկում՝ Թուփաք Շաքուրի սպանության համարՆեթանյահուն մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի վերականգնման վերաբերյալՏաԹևեր ճոպանուղին կառաջադրվի World Travel Awards միջազգային հեղինակավոր մրցանակիՎերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքըԿրթական «Սերունդ» ծրագիրը կիրականացվի նաեւ Հայաստանի 7 մարզերի հանրակրթական ևս 10 դպրոցներումՀայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո ԿասիսըԹուրքիայում սուր քննադատության են ենթարկել Ադրբեջանի իշխանություններինԽոսրովի անտառ արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի (տեսանյութ)Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի սարքավորումներ և արտադրական տարածք Գևորգ Պապոյանը այցելել է նավթամթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերություններԿանանց Հայաստանի ազգային հավաքականը գրավեց առաջին հորիզոնականը. ՀՖՖԱրարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ուղղությամբ տարվող աշխատանքներըԼատվիան չի կարող ամբողջությամբ արգելել ռուսական հացահատիկի տարանցումըՆոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կներդրվեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր. ՊԵԿCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներԱդրբեջանում կիբերհարձակում է իրականացվել պետական տեղեկատվական ենթակառուցվածքի դեմՀանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են (տեսանյութ)Ուկրաինայի հարվածների թիրախում են եղել Սբերբանկի տվյալների կենտրոնըՄՔԾ պարզաբանումը՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալSpaceX-ը սահմանափակել է Ուկրաինայում Starlink տերմինալների աշխատանքըՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի մանրամասն նախագծի պատրաստման գործընթացը մեկնարկելու ուղղությամբԵրևանում կանցկացվի Երևան Մարաթոն վազքի միջազգային մրցույթը․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիCOP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածքՌուսաստանը թիվ մեկ սպառնալիքն է. MI-5-ի ղեկավար
Աշխարհ

Համբուրգում սկսվել է Հյուսիսային հոսք գազատարի դեմ դիվերսիայի գործով դատավարությունը

Հյուսիսային հոսք և Հյուսիսային հոսք-2 ստորջրյա գազատարների պայթյուններից չորս տարի անց Գերմանիայում սկսվել է դատավարություն մի գործով, որը համարվում է երկրի հետպատերազմյան պատմության մեջ ամենամեծ դիվերսիոն գործողությունը։ Արմենպրես-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։ 

Հոկտեմբերի 14-ին Ուկրաինայի 50-ամյա քաղաքացի, նախկին զինվորական Սերգեյ Կ.-ն (նրա ազգանունը գաղտնի է պահվում Գերմանիայի տվյալների պաշտպանության օրենքների համաձայն) ներկայացել է Համբուրգի Հանզեատյան Բարձրագույն շրջանային դատարան: Պաշտպան Ջես Մայեր-Լոխկամպի խոսքով՝ մեղադրյալը կհրաժարվի գործի էության վերաբերյալ ցուցմունք տալուց։ Բացի այդ, նա մտադիր է միջնորդել վարույթը կարճելու մասին։  

Հետաքննիչների տվյալներով՝ ուկրաինացի նախկին զինծառայող Կ.-ն ղեկավարել է դիվերսանտների խումբ, որի մեջ էին մտնում պրոֆեսիոնալ ջրասուզորդներ, պայթուցիկների մասնագետ և նավապետ։

2022 թվականի սեպտեմբերի 26-ին նրանք այցելել են դանիական Բորնհոլմ կղզու մոտ գտնվող գազատարների մի հատված և պայթեցրել Ռուսաստանից Գերմանիա տանող խողովակները, որոնք անցնում էին Բալթիկ ծովի հատակով։ 80 մետր խորության վրա տեղի ունեցած չորս պայթյունները վնասել են Հյուսիսային հոսք գազատարի երկու գծերը. դրանից մեկ ամիս առաջ Ռուսաստանը դադարեցրել էր այդ գծերով մատակարարումները։

Վնասվել էր նաև Հյուսիսային հոսք 2-ի երկու գծերից մեկը, որը երբեք չի շահագործման հանձնվել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների ծավալման պատճառով։

Ըստ հրապարակման` Գերմանիան կարծում է, որ Ուկրաինան է կանգնած «Հյուսիսային հոսքեր»-ի պայթյունի հետևում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կտրականապես հերքում է Կիևի մասնակցությունը դիվերսիային։

Սերգեյ Կ.-ն ձերբակալվել է Իտալիայում հանգստանալիս 2025 թվականին և արտահանձնվել Գերմանիային։ Նրան մեղադրում են ռազմական հանցագործության մասնակցության, կենսապահովման համակարգերի խափանման, պայթյուն կազմակերպելու և կառույցների ոչնչացման համար։