Քանդակագործ Սամվել Պետրոսյանին շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը
Գյումրիի ավագանին հոկտեմբերի 14-ին կայացած հերթական նիստում միաձայն որոշում է ընդունել Հայաստանի վաստակավոր նկարիչ, անվանի քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ Սամվել Գարեգինի Պետրոսյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, որոշման հիմքում Հայաստանի նկարիչների միություն հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Սաֆարյանի՝ Գյումրի համայնքի ղեկավարին ներկայացրած միջնորդագիրն է։
Միջնորդությամբ առաջարկվել է Սամվել Պետրոսյանին պատվավոր կոչում շնորհել նրա 75-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Ավագանու որոշման համաձայն՝ կոչումը նրան շնորհվել է Գյումրիի ստեղծագործական կյանքի, կերպարվեստի և քանդակագործության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և վաստակի համար։
Սամվել Պետրոսյանը հայ քանդակագործության ճանաչված ներկայացուցիչներից է։ Նրա հեղինակած աշխատանքներից են «Ավետաբեր»-ը (1981), «Ամենափրկիչ»-ը (1993, Շուշի), Շառլ Ազնավուրի (2001, Գյումրի), Խրիմյան Հայրիկի (2001, Էջմիածին), Մխիթար Գոշի (2005), Սողոմոն Թեհլերյանի (2015, Մարալիկ) և Վահան Չերազի (2018, Գյումրի) քանդակները։
Քանդակագործի ստեղծագործությունները ցուցադրվել են Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Նիդերլանդներում, Ռուսաստանում, Վրաստանում, Էստոնիայում և Լատվիայում։ Նրա աշխատանքները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի այլ մշակութային հաստատություններում։
Սամվել Պետրոսյանը մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների ու մրցույթների՝ արժանանալով մրցանակների, դիպլոմների և պատվոգրերի։ 2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր նկարչի պատվավոր կոչում։
Ավագանու նիստին ներկա Սամվել Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ավագանու անդամներին՝ իրեն «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչմանն արժանացնելու համար։ Նա նշել է, որ շարունակելու է իր շնորհը ծառայեցնել Գյումրիին, հարազատ քաղաքի մշակույթի զարգացմանն ու ստեղծագործական կյանքի հարստացմանը։


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում