Կոնգրեսը և ամերիկյան ժողովուրդն աջակցում են Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը
ԱՄՆ սենատորների մի խումբ նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով նրան հրաժարվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դիզելային վառելիքի գործարքից։ «Կոնգրեսը և ամերիկյան ժողովուրդն աջակցում են Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը, որը 4,5 տարվա ընթացքում հարյուր հազարավոր կյանքեր է խլել, սակայն խաղաղությունը պետք է կնքվի «արդար պայմաններով»,- դեմոկրատ Ռիչարդ Բլումենթալը գրել է իր X միկրոբլոգում։
Վեց դեմոկրատ և վեց հանրապետական սենատորներ են ստորագրել միջնորդագիրն ու դրա պատճեններն ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին։
Ըստ ստորագրողների՝ ռուսական դիզելային վառելիքի արտահանման հանդեպ ԱՄՆ պատժամիջոցների վերացումը «Պուտինին կտրամադրի լրացուցիչ միջոցներ՝ իր ռազմական մեքենան ֆինանսավորելու համար և թույլ կտա Ռուսաստանին շարունակել դաժան հարձակումներն ուկրաինացի խաղաղ բնակիչների վրա»։ «Այս գործարքը նվեր է մեր հակառակորդին և դավաճանություն մեր դաշնակիցների նկատմամբ. այն պետք է չեղյալ հայտարարվի»,- հայտարարել են սենատորները։
Նամակը ստորագրած սենատորները նաև կարծում են, որ վառելիքի բարձր գներից տառապող ամերիկյան ընտանիքները դժվար թե իրավիճակի բարելավում զգան՝ համաշխարհային շուկա ռուսական դիզելային վառելիքի մուտքի հետ կապված: Հետևաբար նրանք կոչ են անում Թրամփին ուժեղացնել տնտեսական ճնշումը «Ռուսաստանի և նրանց վրա, ովքեր մեծ դեր են խաղում պատերազմը շարունակելու հարցում, մասնավորապես՝ Չինաստանի վրա»։


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Երկրորդ սերնդի մոլորակ
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին