Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն է
Համաշխարհային բիզնեսի և հանքարդյունաբերության ոլորտի ամենաազդեցիկ առաջնորդներից մեկը՝ Մարկ Կուտիֆանին, երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն է։
Տասնամյակների իր փորձառությամբ նա նպաստել է ոլորտի զարգացմանն ու վերափոխմանը՝ առաջնորդելով աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերություններից մի քանիսը։ Իր երկարամյա կարիերայի ընթացքում Կուտիֆանին ականատես է եղել հանքարդյունաբերության ոլորտի կարևոր փոփոխություններին՝ տեխնոլոգիական առաջընթացից մինչև բնապահպանական և սոցիալական պատասխանատվության նկատմամբ աճող պահանջներ։
«Համաշխարհային հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների զարգացման գործում ունեցած ավանդի համար» Մարկ Կուտիֆանին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդորի կոչման՝ ընդգրկվելով Միացյալ Թագավորության 2024 թվականի պատվավոր պարգևատրումների ցանկում։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1262846


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Երկրորդ սերնդի մոլորակ
Աջափնյակում սպանության գործով հետախուզվողը ձերբակալվել է Վրաստանում