15 համայնքի 26 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը կուղղվի ավելի քան 2 միլիարդ դրամ
Հայաստանի ութ մարզերի 15 համայնքում իրականացվող 26 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար նախատեսվում է հատկացնել 2 միլիարդ 71 միլիոն դրամ։ Համապատասխան նախագիծը Կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Ծրագրերն ընդգրկում են ճանապարհների, ջրամատակարարման ու ոռոգման համակարգերի, մանկապարտեզների և համայնքային այլ ենթակառուցվածքների բարելավումը։
Ֆինանսավորումը նախատեսված է Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերից յուրաքանչյուրում երկուական, Արարատի ու Լոռու մարզերում՝ վեցական, Կոտայքի մարզում՝ չորս ծրագրի համար։
Խուդաթյանը ներկայացրել է նաև այս տարվա պետական համաֆինանսավորման ընդհանուր ծավալը։
«Այս որոշման հաստատմամբ արդեն 2026 թվականի պետական բյուջեից կունենանք 15 միլիարդ 236 միլիոն դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»,– նշել է նախարարը։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Երկրորդ սերնդի մոլորակ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ