Վինիսիուսը դժգոհություն է հայտնել Ժոզե Մոուրինյուի որոշման կապակցությամբ
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը բուռն դժգոհություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի որոշման կապակցությամբ, երբ վերջինս Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 2-րդ տուրի՝ իտալական «Ռոմայի» դեմ հանդիպման (4:3) ընթացքում փոխարինել է նրան։
Հատկանշական է, որ այդ փոխարինումից հետո մադրիդյան գրանդը կարողացավ ամբողջությամբ բեկել խաղի ընթացքը՝ 80-րդ րոպեից հետո խփելով երեք գնդակ և տոնելով գերկամային հաղթանակ։
Հանդիպումից հետո Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է միջադեպին՝ ըմբռնումով մոտենալով իր ֆուտբոլիստի զգացմունքներին․ «Առաջին խաղակեսն իմ մեղավորությունն էր։ Կամ էլ՝ Գասպերինիի։ Նա խաղադաշտ դուրս բերեց Սուլեին, և Ուեսլին պարզապես ճեղքում էր մեր պաշտպանությունը՝ անընդհատ երկուսը մեկի դեմ իրավիճակներ ստեղծելով։
Վինիսիուսի համար շատ բարդ էր։ Երկրորդ խաղակեսում ես նրան ազատություն տվեցի գործելու մյուս եզրում, իսկ Դիոմանդեն չեզոքացրեց Ուեսլիին։ Վինիսիուսը կորցրեց մի գնդակ, որը չպետք է կորցներ։ Բայց ոչինչ, ես նույնպես սխալվում եմ։ Ցավալի է, որ դա տեղի ունեցավ հենց այն պահին, երբ նա սկսել էր մարզավիճակ հավաքել և կրկին հաճույք ստանալ խաղից։
Միանգամայն նորմալ է, որ նա դժգոհ է։ Եթե նա վարվեր այնպես, ինչպես շատ ուրիշներ, և շիշ շպրտեր, դա ինձ դուր չէր գա։ Հիասթափությունը նորմալ երևույթ է։ Սակայն խաղից հետո նա շատ ուրախ էր հաղթանակի համար»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Managing Madrid-ը։
Ռեալը կարողացավ 4:3 հաշվով ավարտել «Ռոմայի» հետ գերլարված հանդիպումը։
armsport.am


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Երկրորդ սերնդի մոլորակ
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Աջափնյակում սպանության գործով հետախուզվողը ձերբակալվել է Վրաստանում