Տանիքը՝ Հայաստան. եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ապարանի արվեստի դպրոցում ներկա է եղել եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրությանը։ Կինոդիտումը կազմակերպվել է ազգային փոքրամասնությունների «Տանիքը՝ Հայաստան» փառատոնի շրջանակում, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Միջոցառմանը ներկա են եղել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Ալագյազի համայնքապետ Ջասմ Մախմուդովը, Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի, ինչպես նաև եզդիական համայնքի ներկայացուցիչներ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում նշել է, որ «Տանիքը Հայաստան» ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերի 4-ին՝ Ազգային փոքրամասնությունների օրվա շրջանակում։
«Նախաձեռնությունը հնարավորություն է տալիս կինոյի միջոցով ավելի լավ ճանաչելու Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին՝ բացահայտելով համայնքների գործունեությունը, ինչպես նաև մեր երկրում ապրող ժողովուրդների պատմությունը, մշակույթը, ինքնությունն ու կենսակերպը։ Առանձնակի կարևորություն ունի ծրագրի ապակենտրոնացված ձևաչափը և մշակութային միջոցառումների կազմակերպումը մարզերում, որը նախարարության ընդհանուր քաղաքականության կարևոր ուղղություններից է։ «Այս խոսքերն առանձնահատուկ վստահությամբ եմ ասում Ապարանում, որն իր օրեցօր զարգացող և ավելի գրավիչ դարձող միջավայրով կարող է օրինակելի լինել մեր բազմաթիվ բնակավայրերի ու քաղաքների համար»,- նշել է նախարարը՝ կարևորելով վերականգնվող և նոր հիմնադրվող մշակութային և երիտասարդական միջավայրերում տարբեր միջոցառումների շարունակականության ապահովումը։
Անդրադառնալով «Տանիքը Հայաստան» կինոծրագրին՝ նա կարևորել է ստեղծագործականության դերը հասարակության զարգացման գործում՝ հատկապես շեշտելով երեխաների ստեղծագործ ներուժի բացահայտման և խթանման անհրաժեշտությունը։ Նախարարի խոսքով՝ պետական և համայնքային տարբեր ծրագրերի շրջանակում ստեղծվող միջավայրերն ու տարածքները միտված են ստեղծագործական գործունեության խրախուսմանը, հանրային կյանքի ակտիվացմանը։
Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը նաև ծանոթացել է Ապարան քաղաքի բարեկարգման աշխատանքներին և այցելել՝ նոր կառուցված այգի, որն արդեն դարձել է բնակիչների, այդ թվում՝ երեխաների ժամանցի և հանգստի վայր։
Կինոդիտման ավարտին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ևս խոսել է տպավորությունների մասին՝ նշելով, որ ֆիլմը բավականին հուզիչ և ազդեցիկ է: Նա նաև շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին։ Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը:
Հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 4-ը Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում անցկացվող «Տանիքը՝ Հայաստան» մեկամսյա կինոծրագիրը նվիրված է ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային բազմազանությանը, ինքնությանը և համայնքային կյանքին։ Կինոծրագիրը ներառում է 12 ցուցադրություն՝ ծրագրի պաշտոնական բացման ֆիլմը և Հայաստանում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների համայնքներին նվիրված 11 ֆիլմ, որոնք ներկայացնում են ՀՀ-ում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը, ավանդույթները, լեզուն, երաժշտությունը, ընտանեկան և համայնքային հարաբերությունները, պատմական հիշողությունն ու առօրյան։
Ծրագրի նպատակն է կինոյի միջոցով ստեղծել մշակութային ճանաչողության և կրթության հարթակ, նպաստել ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության ճանաչելիությանը, տարբեր համայնքների միջև երկխոսությանը և հասարակության ներսում փոխճանաչմանը։
Կինոցուցադրություններն անցկացվում են Երևանում, Արարատի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի և Արմավիրի մարզերում։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Երկրորդ սերնդի մոլորակ
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ