Երևանում մեկնարկել է կլիմայի և բնության պահպանության շուրջ խորհրդարանական երկխոսությունը
Հոկտեմբերի 14-ին մեկնարկել է «Կանաչ օրակարգը՝ ի շահ ընտրողների և համայնքների․ խորհրդարանական երկխոսություն կլիմայի և բնության պահպանության շուրջ» միջազգային միջոցառումը, որը համախմբել է Հայաստանի և արտերկրի խորհրդարանականներին, բնապահպանության ոլորտի պատասխանատուներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին և փորձագետներին։
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը։ Նա կարևորել է կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդումը՝ ընդգծելով խորհրդարանների առանցքային դերը բնապահպանական միջազգային հանձնառություններն ազգային և տեղական մակարդակներում գործնական արդյունքների վերածելու գործում։
Հայկ Կոնջորյանի խոսքով օրենսդրական նախաձեռնությունների, բյուջետային որոշումների, վերահսկողական գործիքների և ընտրողների հետ անմիջական աշխատանքի միջոցով պատգամավորները կարող են նպաստել կլիմայական դիմակայունության բարձրացմանը, վերականգնվող էներգետիկայի զարգացմանը և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ներդրումների խթանմանը։ ԱԺ փոխխոսնակն ընդգծել է նաև, որ բնապահպանական քաղաքականությունները պետք է արձագանքեն համայնքների կարիքներին, իսկ դրանց արդյունքները շոշափելի լինեն բնակիչների համար։
Ողջյունի խոսքով հանդես է եկել նաև ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) Հայաստանում ներկայացուցիչ Ժիրայր Էդիլյանը:
Միջոցառման առաջին նիստը նվիրված էր «Կանաչ ընտրատարածքների» հայեցակարգին։ Քննարկվել են բնապահպանական նպատակների և տնտեսական զարգացման համադրման, կանաչ էներգետիկայի զարգացման, ինչպես նաև բնության պահպանության ծրագրերում պետական և մասնավոր ներդրումների ներգրավման հնարավորությունները։
Միջոցառման շրջանակում անցկացված պանելային քննարկումներին մասնակցել են ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը, ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալխաս Ղազարյանը։
Հայ պատգամավորներն անդրադարձել են նաև ֆինանսավորման նորարարական մեխանիզմներին, խորհրդարանների օրենսդրական, բյուջետային և վերահսկողական գործիքներին, ինչպես նաև միջազգային փորձի տեղայնացման հնարավորություններին։
Օրակարգում ընդգրկված է եղել նաև կենսաբազմազանության պահպանության «30x30» համաշխարհային նպատակը, որը նախատեսում է մինչև 2030 թվականն աշխարհի ցամաքային և ներքին ջրային ու ծովային տարածքների առնվազն 30 տոկոսի պահպանությունը։ Քննարկվել են նաև էկոհամակարգերի վերականգնման և բնապահպանական նախաձեռնությունների ֆինանսավորման հարցերը։
Միջոցառումն անցկացվում է Կլիմայի խորհրդարանի (Climate Parliament), ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) համատեղ նախաձեռնությամբ։ ՀՀ ԱԺ խորհրդարանականների մասնակցությանն աջակցել է ՄԱԶԾ-ի՝ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» (FORSETI) ծրագիրը, որն իրականացվում է Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի կառավարությունների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աջակցությամբ:
Երևանյան երկխոսության նպատակն է ամրապնդել խորհրդարանականների կարողություններն ու համագործակցությունը՝ նպաստելով կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի դեմ պայքարին ուղղված միջազգային հանձնառությունների իրականացմանը, կանաչ ներդրումների ներգրավմանը և համայնքահեն բնապահպանական լուծումների զարգացմանը։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Երկրորդ սերնդի մոլորակ
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Աջափնյակում սպանության գործով հետախուզվողը ձերբակալվել է Վրաստանում