Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր Սարգիս Խանդանյանը Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ Նասրիին Եվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համար Թող Երևանը հիշվի վայր, որտեղ աշխարհը ոչ միայն գնահատեց կենսաբազմազանության պահպանության առաջընթացը, այլև արագացրեց այն․ Մաթևոսյան Կոբախիձեն ժամանել է Հայաստան` մասնակցելու COP 17-ին ՆԳՆ Փրկարար ծառայության որոնողափրկարարական թիմը Շվեյցարիայում մասնակցել է EU MODEX դաշտային վարժանքին (տեսանյութ) Պատերազմը բնության դեմ դեռ չի ավարտվել. Անտոնիու Գուտերեշ Մի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվի Կսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգ Որ մարդիկ իրենց տուն գնալու համար ստիպված չլինեն սահմանը հատել (տեսանյութ) Լոռու մարզի քրեական ոստիկանները 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ

ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատորՍարգիս Խանդանյանը Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ ՆասրիինԵվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համարԹող Երևանը հիշվի վայր, որտեղ աշխարհը ոչ միայն գնահատեց կենսաբազմազանության պահպանության առաջընթացը, այլև արագացրեց այն․ ՄաթևոսյանԿոբախիձեն ժամանել է Հայաստան` մասնակցելու COP 17-ինՆԳՆ Փրկարար ծառայության որոնողափրկարարական թիմը Շվեյցարիայում մասնակցել է EU MODEX դաշտային վարժանքին (տեսանյութ)Պատերազմը բնության դեմ դեռ չի ավարտվել. Անտոնիու ԳուտերեշՄի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվիԿսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՈր մարդիկ իրենց տուն գնալու համար ստիպված չլինեն սահմանը հատել (տեսանյութ)Լոռու մարզի քրեական ոստիկանները 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՀարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարներն իրենց գործն են անումԴրամական մրցանակների ավանդադրման կարգ կսահմանվիՏնտեսվարողներին հոկտեմբերին ևս արտահանման աջակցություն կտրամադրվիԵԱՏՄ-ն և Իրանը համաձայնության են եկել փոխադարձ առևտրի բնագավառում արգելքների վերացման քայլերի շուրջՌուսաստանը Թրամփի ուղի նախագծին մասնակցելու դիմում չի ստացել. ԼավրովՉի կարող հանրային զբոսայգու կամ մայթի վրա օրինական կառույց լինի (տեսանյութ)Համարանիշերի ցանկում կներառվի XYZ թվերի համադրությամբ նոր ձևաչափԳոլառատ հանդիպումից հետո կրքերը չեն հանդարտվել նաև մամուլի ասուլիսների ժամանակՀայաստանը ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն. Գուտերեշը՝ COP17-ի կազմակերպման մասինԵԱՀԿ-ն փոխում է այն ընկալումներն ու ակնկալիքները, որ Հայաստանում եղել են ԵԱՀԿ-ի շուրջ (տեսանյութ)Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԵս սրտի օլիգարխ չունեմ (տեսանյութ)Փեզեշքիանը կարճատև այց կկատարի Երևան. Էսմայիլ ԲաղաՄոլդովական փողոցում 6-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԸնտանեկան բռնության դեմ պայքարը՝ նոր գործիքակազմովՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն ապահովում են COP17-ի անվտանգ ընթացքըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար. ՏոկաևՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՀնարավոր չէ տունը տանիքից սկսել՝ այն կառուցվում է հիմքիցՍամվել Թադևոսյանը՝ Golden Globes-ի Beacon Award մրցանակակիրՀոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժանումներիԴարձի՛ր կամավոր. Արդարադատության նախարարությունը ընդունում է նոր հայտերԲնության պահպանության հիմնադրամը 1 միլիարդ դոլարի փոխարեն ստացել է ընդամենը 6 հազար դոլար Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում է պետությունը. ԱվանեսյանՄարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալՏանիքը՝ Հայաստան. եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրությունԱՄՆ-ի 72 պաշտոնաթող զինվորականներ բաց նամակով դիմել են երկրի ղեկավարությանըՍիսիանի ոստիկանները ձերբակալել են 13-ամյա դստեր նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրած 44-ամյա տղամարդունՀրշեջ-փրկարարները մարել են մեքենայում բռնկված հրդեհըCOP17-ի շրջանակում ծախսված ամեն լումա մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպանը և վերադառնալու է պետբյուջե. ՓաշինյանԴեմոկրատները վերահսկողություն կհաստատեն Ներկայացուցիչների պալատում. ՀարիսՌուբեն Ռուբինյանը հանդիպել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի հետBitcoin-ի գինը կտրուկ նվազել է COP17-ին Թուրքիայից նախարարական մակարդակով մասնակցություն լինելու է, Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ դեռևս հաստատում չկաՍահմանի երկու կողմերում էլ անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն (տեսանյութ)Չարենցի, Նար-Դոսի, Խորենացու փողոցները փողոց չեն (տեսանյութ)Վինիսիուսը դժգոհություն է հայտնել Ժոզե Մոուրինյուի որոշման կապակցությամբՊակիստանի մասնավոր դպրոցի տանիքի փլուզման հետևանքով մարդիկ են զոհվել
Բիզնես

Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարներն իրենց գործն են անում

Քաղաքական բանակցությունները եւ որոշումները իրականում ամբողջությամբ չեն բացահայտում եւ ցույց չեն տալիս Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մակարդակը։ Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարներն իրենց գործն են անում` երբեմն ուղիղ, երբեմն միջնորդավորված։ Քանի դեռ գործարարների մեծ մասը սպասում է քաղաքական լուծումների, կան բիզնեսներ, որոնք վաղուց հարթել են հայ-թուրքական ճանապարհը։ 

Այս տարվա հուլիսին Թուրքիան Հայաստանին տվեց 077 մաքսային կոդը։ Այն նպատակ ունի հեշտացնել կամ կարգավորել երկրների միջև առևտրային գործընթացները ու մաքսային ձևակերպումները: Սակայն, փաստացիորեն դրանից ոչ մի գործարար չի oգտվել, քանի որ դեռ կան փաստաթղթային ձեւակերպումների խնդիրներ։

Այդուհանդերձ, թուրքական որոշ ապրանքներ շարունակում են հասնել հայկական շուկա՝ սուրճից ու կերամիկական սալիկներից մինչև մանկական խաղալիքներ։ Դրանց հետևում հայ և թուրք գործարարների համագործակցություններն են, որոնք տարիների պատմություն ունեն՝ անկախ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունից։

Իզմիրում գործող սուրճ արտադրող ընկերություններից մեկը Հայաստանի հետ համագործակցում է արդեն շուրջ 15 տարի։ Ընկերության ղեկավար Մյուժդաթ Այդընը հորից է ժառանգել իր բիզնեսը։ Նրա խոսքով՝ հայրը Իզմիրում առաջին թուրք գործարարն է եղել, որը սկսել է սուրճի արտադրությամբ զբաղվել։ 

Այսօր ընկերության արտադրանքն արտահանվում է Հարավային Կորեա, եվրոպական երկրներ, Ավստրալիա և Վրաստան։ Հայաստանի հետ կապն էլ կա, բայց՝ միջնորդավորված։

«Տարեկան 1-2 անգամ է ուղարկվում Հայաստան մեծ խմբաքանակով։ Հիմնականում ինքնաթիռով է ուղարկվում, որովհետեւ ԿԱՐԳՈ-ով թանկ է լինելու»։ 

Այս դեպքում ապրանքը Հայաստան է հասնում երրորդ երկրի, մասնավորապես՝ Վրաստանի միջոցով։ Հետևաբար այդ գործարքները չեն արտացոլվում որպես Թուրքիայից Հայաստան ուղիղ առևտուր։ Պաշտոնական վիճակագրության մեջ դրանք կարող են երևալ Վրաստանի հետ առևտրի շրջանակում։

Հայաստանը սուրճի մեծ սպառում ունեցող շուկա է դարձել, ներկա պահին անգամ ՌԴ-ից ավելի շատ սուրճ է սպառում։  Թուրք գործարարը հայ գործընկերների հետ համագործակցությունը դիտարկում է որպես երկարաժամկետ բիզնես կապ։

«Ընդհանուր առմամբ խնդիրներ չկան միակ խնդիրն այն է որ Վրաստանի տարածքով է անցնում ապրանքը, դա արդեն երկարացնում է շղթան։ Ես ինչպես հասկացել եմ, հայ գործարարները Վրաստանում էլ ունեն ընկերություններ կամ  ծանոթ ընկերություններ եւ դրանց միջոցով են գումարի փոխանցումը կատարում:

Բացի սուրճից թուրքական ընկերությունը արտադրում է նաեւ արտադրական ծավալների մեր սրճաղացներ։ Դրանցից մեկը` ամենամեծը, որը նախատեսված է 180 կգ սուրճ բովելու եւ աղալու համար արդեն հավաքված է արտադրամասում եւ սպասում է իր հերթին` պետք է ուղարկվի Հայաստան։ 

Համագործակցության մեկ այլ օրինակ էլ կերամիկական սալիկների և սանտեխնիկայի արտադրությունն է։ Այս ընկերությունը Հայաստանի գործընկերների հետ աշխատում է շուրջ  20 տարի։ Ի տարբերություն սուրճի բիզնեսի՝ այստեղ առևտուրն իրականացվում է ուղիղ․ փաստաթղթերում և վճարումներում  նշվում են Հայաստանը և Թուրքիան, ասում է ընկերության ներկայացուցիչ Հաքան Մեսթանդողանը։ 

Ընկերությունում գոհ են հայ գործընկերների հետ աշխատանքից և հույս ունեն, որ սահմանների բացումը նոր հնարավորություններ կստեղծի երկու կողմի համար։

«Դա ավելի կհեշտացնի մեր աշխատանքը։  Փաստաթղթաշրջանառությունը ավելի հեշտ կլինի, կոմունիկացիան ավելի հեշտ կլինի, ամեն ինչը ավելի հեշտ կլինի։ Ապրանքը ավելի էժան կլինի և ոչ մեկը ժամանակ չի կորցնի։

Գործարարները  ամենաշատը խոսում են ոչ թե օրենսդրական խոչընդոտների, այլ  քաղաքական որոշումների և սահմանների բացման անհրաժեշտության մասին։

Դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը չի վերացրել գործարար կապերը։ Դրանք շարունակվում են՝ երբեմն ուղիղ, երբեմն միջնորդավորված, բայց երկու կողմի համար էլ նոր հնարավորությունների ակնկալիքով։

armradio.am