Թող Երևանը հիշվի վայր, որտեղ աշխարհը ոչ միայն գնահատեց կենսաբազմազանության պահպանության առաջընթացը, այլև արագացրեց այն․ Մաթևոսյան
Տեղի է ունենում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, ՇՄ նախարար, COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենի և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի ասուլիսը։
Մաթևոսյանը բացման իր ելույթում հայատարարեց, որ ՀՀ-ի համար առանձնահատուկ պատիվ է բոլորին հյուրընկալել Երևանում։
«Ձեր ներկայությունն արտացոլում է կենսաբազմազանության պահպանմանն ուղղված համաշխարհային գործողությունների համար այս պահի կարևորությունը և հղում է միասնական նպատակների, առաջնորդության և միջազգային համագործակցության մասին հզոր ուղերձ»,- նշել է նախարարը։
Նա հայտարարել է, որ առաջիկա օրերին Երևանը կդառնա կենսաբազմազանության հարցերով դիվանագիտության համաշխարհային կենտրոն՝ համախմբելով պետությունների և կառավարությունների ղեկավարներին, նախարարներին, միջազգային կազմակերպություններին, բիզնեսի ներկայացուցիչներին, բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, գիտնականներին ու երիտասարդներին աշխարհի տարբեր անկյուններից՝ շեշտելով, որ COP17-ի հաջողությունը չի չափվի միայն մասնակիցների թվով, այլ նրանով, թե արդյոք հնարավոր կլինի քաղաքական հանձնառությունները վերածել գործնական քայլերի և չափելի առաջընթացի։
«Հայաստանի համար COP17-ի հյուրընկալումը և՛ միջազգային մեծ պատասխանատվություն է, և՛ եզակի հնարավորություն՝ մեր երկրում բնության պահպանությանն ուղղված գործողություններն ամրապնդելու համար։
Հայաստանի բացառիկ կենսաբազմազանությունը մեր երկրի ազգային մեծագույն արժեքներից մեկն է։ Դրա պաշտպանությունը պահանջում է էկոհամակարգերի պահպանության և վերականգնման ուժեղացում, հատուկ պահպանվող տարածքների առավել արդյունավետ կառավարում»,- շեշտել է Մաթևոսյանը։
Նա խոսել է այն մասին, որ ՀՀ-ն առաջ է մղել կենսաբազմազանության պահպանության ազգային օրակարգը, այդ թվում՝ 2026–2030 թվականների կենսաբազմազանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի միջոցով։
Մաթևոսյանը նշել է, որ առաջնորդների գագաթնաժողովը կարևոր հնարավորություն կստեղծի կենսաբազմազանության հարցը քաղաքական օրակարգի ամենաբարձր մակարդակ բարձրացնելու համար։
«Աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավերների պայմաններում Հայաստանի նախագահությունը հանձնառու է նպաստելու երկխոսությանը, մերձեցնելու տարբեր դիրքորոշումները և օգնելու կողմերին հասնել համաձայնության։
Ինձ համար COP17-ը հաջողված կլինի, եթե այն ամրապնդի կենսաբազմազանության հարցերի ներառումը տնտեսական և զարգացման որոշումներում, առաջ մղի համագործակցությունն ու ֆինանսավորման ապահովումը և ձևավորի այնպիսի նոր թափ, որը կպահպանվի նաև Երևանից հետո։
Եվ թող Երևանը հիշվի ոչ միայն որպես այն վայր, որտեղ աշխարհը գնահատեց իր առաջընթացը, այլև որպես այն վայր, որտեղ այդ գնահատումը նպաստեց բնության պահպանությանն ուղղված գործողությունների արագացմանը»,- եզրափակել է Մաթևոսյանը։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին
Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես հեռանալ քաղաքից