ԵԱՏՄ-ն և Իրանը համաձայնության են եկել փոխադարձ առևտրի բնագավառում արգելքների վերացման քայլերի շուրջ
Թեհրանում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի և Իսլամական Հանրապետության արդյունաբերության, ընդերքօգտագործման և առևտրի նախարար Մոհամադ Աթաբակի համանախագահությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է ԵՏՀ-ի հաղորդագրության մեջ։
«Այսօր մեր կենտրոնացումը պետք է մաքսատուրքերի ազատականացումից, որոնք մենք հաջողությամբ նվազեցրել ենք, անցնի մաքսատուրքային արգելքների վերացման և իրական գործարարությանն աջակցության վրա։ Հենց դա են մեզնից ակնկալում մեր արտադրողներն ու արտահանողները», - ընդգծել է Սլեպնյովը։
Կողմերը քննարկել են ավտոմոբիլային, բժշկական և դեղագործական արտադրանքի շուկաների հասանելիության հարցերը, ինչպես նաև «հալալ» արտադրանքին ներկայացվող պահանջների շուրջ ընթացող աշխատանքը։
Նշվում է, որ համաձայնություն է ձեռք բերվել պատրաստի սպառողական ապրանքների հասանելիության սահմանափակումների վերացման միջոցների պլանի մշակման շուրջ։
Նաև հատուկ ուշադրություն է նվիրվել առևտրային ընթացակարգերի պարզեցմանը։ ԵԱՏՄ-ն և Իրանը կարագացնեն ապրանքների ծագման վերահսկման էլեկտրոնային համակարգի ստեղծման և մաքսային տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման արձանագրության համաձայնեցման աշխատանքները։
Բացի այդ, տրանսպորտի ոլորտում քննարկվել են փոխադրողների ծախսերի նվազեցման, սահմանային անցակետերում գործընթացների պարզեցման և «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով իրականացվող փոխադրումների թվայնացման հարցերը:


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Երկրորդ սերնդի մոլորակ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ