Ձկնորսության ժամանակավոր արգելման հետ կապված իրազեկման աշխատանքներ Գեղարքունիքում
Նոյեմբերի 19-ից պետական մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Գեղարքունիքի մարզի համայնքներում մեկնարկել են Սևանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր դադարեցման որոշման իրականացման հետ կապված իրազեկման աշխատանքները։
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ առաջին հանդիպումն անցկացվեց նոյեմբերի 19-ին, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս բնակավայրում արտոնագրային ձկնորսությամբ զբաղվող անձանց հետ։
Իրազեկման աշխատանքներն իրականացրին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզային վարչության պետի պարտականությունները կատարող Գևորգ Հակոբյանը, ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության կազմակերպման վարչության պետ Տիգրան Ավետիսյանը, ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանը, ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնի պետի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Էդգար Գևորգյանը, ՀՀ ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի տեղամասի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Շահբազյանը, թվարկված գերատեսչությունների այլ աշխատակիցներ։
Պաշտոնատար անձինք, ներկայացնելով ՀՀ կառավարության համապատասխան որոշման դրույթները, տեղեկացրին ձկնորսներին, որ 2026 թվականի նոյեմբերի 21-ից մեկնարկում են Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները, որոնք կշարունակվեն մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը։ Սիգի բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով կուժեղացվի վերահսկողությունը լճում և հարակից ճանապարհներին, դուրս կբերվեն ապօրինի որսի համար օգտագործվող լողամիջոցներն ու որսագործիքները։ Երևանի և մարզերի շուկաներում կիրականացվեն ստուգայցեր՝ սիգի և սիգի ձկնկիթի վաճառքը կանխարգելելու նպատակով։
Նրանք նաև հորդորեցին ձկնորսներին՝ մինչև նոյեմբերի 21-ը Սևանա լճից դուրս բերել բոլոր լողամիջոցներն ու որսագործիքները, հավելելով, որ նոյեմբերի 20-ից հետո Սևանա լճում հայտնաբերված նավակների և որսի միջոցների համար կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։
Իրազեկման աշխատանքները, որոնք շարունակվում են Մարտունի, Վարդենիս, Սևան և Ճամբարակ համայնքներում, կավարտվեն նոյեմբերի 20-ին։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1266145


















































Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյ...
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ