ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացին: «Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում մենք մեր առջև խնդիր ենք դրել՝ մինչև 2029 թվականը հասնել այդ նպատակին»,-ասել է վարչապետը։
«Իմ տպավորությամբ՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման թեման այն հարցերից է, որի դեպքում 2029 թվականին ակնկալվող արդյունքին հասնելը ժամանակի ընթացքում ավելի իրատեսական է դառնում, հատկապես մեր քաղաքական հարաբերությունների համատեքստում»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս նպատակին հասնելու ճանապարհին կարևոր քայլ է կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրումը։ Դրան զուգահեռ առաջիկայում անհրաժեշտ է իրականացնել նաև սահմանների կառավարման համակարգի բարեփոխումներ։
Վարչապետն ընդգծել է, որ վիզաների ազատականացման գործընթացին պետք է զուգահեռվի նաև հանրային ծառայությունների թվայնացումը, որպեսզի քաղաքացիները հնարավորինս արագ զգան իրականացվող բարեփոխումների դրական ազդեցությունն իրենց առօրյա կյանքում։
«Քաղաքացիները պետք է շատ արագ զգան իրենց կյանքի որակի փոփոխությունը, այդ թվում՝ ճամփորդությունների ընթացքում իրենց մատուցվող ծառայությունների որակի բարելավումը։ Մեր բոլոր սահմանային անցակետերում պետք է տեղադրված լինեն սահմանային կառավարման ինքնաշխատ համակարգեր՝ ապահովելով նաև ծառայությունների մատուցման հարմարավետությունը»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է թվայնացնել հնարավորինս շատ գործընթացներ, որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն տարբեր ծառայություններ ստանալու համար այցելել մի վայրից մյուսը։


















































Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն