Դուք անհավանական աշխատանք եք կատարել և բացառիկ առաջնորդ եք
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն արդեն կնքել է ավելի քան 20 առևտրային համաձայնագիր և բանակցություններ է վարում խոշոր տնտեսություններ ունեցող մի շարք երկրների հետ նոր գործարքների շուրջ։
Չինաստանում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովում ելույթի ժամանակ Թրամփը նշել է, որ բանակցվող համաձայնագրերի մի մասը վերաբերում է նաև հանդիպմանը ներկայացված երկրներին։ «Մենք բազմաթիվ առևտրային համաձայնագրեր ունենք, որոնք մոտ ապագայում կստորագրվեն շատ խոշոր երկրների հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և նրա կնոջը՝ Պեն Լիյուանին, հանդիպման մասնակից առաջնորդներին հյուրընկալելու համար։
Անդրադառնալով նախորդ երեկոյան կազմակերպված ընդունելությանը՝ նա այն որակել է տպավորիչ։ Դիմելով Սի Ծինփինին՝ Թրամփն ասել է. «Դուք անհավանական աշխատանք եք կատարել և բացառիկ առաջնորդ եք»։


















































Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Արհեստական բանականության օրեր 2026
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին