Մառլա Բլոուն միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին
«Սքոլ» հիմնադրամի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Մառլա Բլոուն միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին, հայտնում են մարդասիրական նախաձեռնությունից։
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը (1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ) շնորհվում է այն անհատներին, որոնք վտանգում են իրենց կյանքը՝ փրկելու նրանց, ովքեր տառապում են հակամարտությունների կամ մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների հետեւանքով։
«Մառլան իր ամբողջ գործունեության ընթացքում նոր ուղիներ է փնտրել հնարավորությունների ընդլայնման եւ երկարատեւ փոփոխություններ իրականացնելու համար։ Նա հասկանում է, թե ինչպես կարող է անհատն իր առաջնորդությամբ նպաստել համայնքների փոխակերպմանը եւ ոգեշնչել մարդկանց՝ գործելու։ Նրա փորձն ու գիտելիքը շատ արժեքավոր կլինեն մեզ համար՝ շարունակելու հանրության ուշադրությունը հրավիրել այն խիզախ մարդասերների վրա, որոնք փրկում են մարդկանց կյանքը եւ վերականգնում հույսը»,- ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին։
Որպես «Սքոլ» հիմնադրամի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն՝ Մառլա Բլոուն ղեկավարում է մի կազմակերպություն, որի նպատակն է նպաստել հասարակական կյանքում արմատական դրական փոփոխություններին՝ ներդրումներ կատարելով սոցիալական ձեռներեցության ոլորտում, միավորելով եւ աջակցելով այդ ոլորտի առաջնորդներին։
«Իրական առաջընթացն սկսվում է այն մարդկանցից, որոնք տեսնում են դրա կարիքը եւ ունեն համարձակություն՝ մարտահրավեր նետելու գործող համակարգերին։ Սակայն նշանակալի արդյունքի հասնելու համար նրանց միայն ճանաչումը բավարար չէ։ «Ավրորան» հասկանում է, թե որքան կարեւոր է ներդրումներ կատարել այդ անհատների գործունեության մեջ եւ նրանց տրամադրել ռեսուրսներ ու կապեր՝ իրենց աշխատանքի ազդեցությունն ընդլայնելու համար։ Ինձ համար մեծ պատիվ է միանալ Ընտրող հանձնաժողովին եւ նպաստել բացառիկ մարդասերների աշխատանքի ճանաչմանն ու գնահատմանը», - նշել է «Սքոլ» հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Մառլա Բլոուն։
2027 թ․ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների փուլն ավարտվում է դեկտեմբերի 31-ին։


















































Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Արհեստական բանականության օրեր 2026
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն