Մենք հանձնառու ենք կերտելու աշխարհ, որտեղ կանայք ապահով են, նրանց ձայնը՝ լսելի, իսկ ձգտումները չեն սահմանափակվում վախով
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 15-17-ը Իսլանդիայի կառավարության հրավերով Ռեյկյավիկում մասնակցել է Ռեյկյավիկի 9-րդ գլոբալ ֆորումին, որը համախմբել էր կին առաջնորդների ամբողջ աշխարհից։ «Միասին՝ հանուն ուժեղ համայնքի» խորագրով ֆորումի առանցքում կանանց առաջնորդությունը, համատեղ պատասխանատվությունն ու համագործակցությունն էին՝ ի նպաստ առավել հավասար և ներառական հասարակությունների ձևավորման։
Իր ելույթում Արփինե Սարգսյանն անդրադարձել է գենդերային հիմքով բռնության համար պատասխանատվության ապահովման և բռնության կանխարգելման ուղղությամբ կառավարությունների անելիքներին՝ ներկայացնելով Հայաստանի փորձը և ընդգծելով արդյունավետ պաշտպանական մեխանիզմների, ինստիտուցիոնալ հաշվետվողականության, բռնությունը հանդուրժող հասարակական պատկերացումների փոփոխության և գենդերային հավասարության ապահովման կարևորությունը։
«Հարգելի՛ գործընկերներ,Գենդերային հիմքով բռնության համար պատասխանատվության մեխանիզմներն ամրապնդելու և բռնությանն արձագանքելուց դեպի դրա կանխարգելում անցնելու համար կառավարությունները պետք է գործեն երեք հիմնական ուղղությամբ։
Առաջին՝ պետք է ապահովենք, որ բռնության յուրաքանչյուր դեպք ունենա համապատասխան հետևանքներ՝ արդյունավետ օրենսդրության, հաշվետու և պատասխանատու կառույցների ու գործնականում արդյունավետ պաշտպանության մեխանիզմների միջոցով։
Երկրորդ՝ պետք է ապահովենք բռնության ռիսկերի վաղ հայտնաբերումն ու ժամանակին արձագանքումը՝ տուժած անձանց արդյունավետ պաշտպանության և բռնություն գործադրած անձանց վարքագծի փոփոխությանն ուղղված միջոցառումների միջոցով՝ կանխելով բռնության կրկնությունը։
Եվ երրորդ՝ թերևս ամենակարևորը, պետք է պայքարենք բռնության խորքային պատճառների դեմ՝ գենդերային անհավասարության, կանանց և տղամարդկանց միջև ուժերի անհավասար հարաբերակցության և բռնությունը բնականոն համարող կամ արդարացնող հասարակական պատկերացումների։ Այս երեք առաջնահերթությունները փոխկապակցված են և պետք է իրականացվեն համատեղ։


















































Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Արհեստական բանականության օրեր 2026
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն