Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
Կիպրոսի Սոտիրայի քաղաքային մարզադաշտում նոյեմբերի 17-ին, կայացավ ՈւԵՖԱ-ի 2026/2027 թթ․ Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլի B լիգայի 6-րդ խմբի վերջին՝ երրորդ տուրի հանդիպումը, որում Հայաստանի Մ-19 հավաքականը 2-2 հաշվով ավարտեց մրցավեճը Կիպրոսի ընտրանու հետ։
20-րդ րոպեին նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ռոմպերտոս Ռոտիսը՝ առաջ մղելով դաշտի տերերին։ Սակայն մրցակցին քանապակես զիջող մեր պատանիները կարողացան բեկել խաղի ընթացքը դեռևս առաջին խաղակեսում․ 26-րդ րոպեին Դավիթ Դավթյանը 11-մետրանոցից վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 32-րդ րոպեին Դավիթ Բաթոյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին (1-2)։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 46-րդ րոպեին, Վլադիմիրոս Սավվան խփեց կիպրացիների երկրորդ գնդակը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։
Այսպիսով, Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմը վաստակած 1 միավորով B լիգայի 6-րդ խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և ավարտեց իր ելույթները Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլում։ Խմբի հաղթող դարձավ և որակավորման երրորդ փուլի ուղեգիր նվաճեց 6 միավոր վաստակած Ալբանիայի ընտրանին։
armsport.am


















































Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Արհեստական բանականության օրեր 2026
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն