Պատմություն՝ հնչողությամբ մեկ դար
«Պատմություն՝ հնչողությամբ մեկ դար» վավերագրական ֆիլմը Հայաստանի առաջին ու գլխավոր նվագախմբի ու նրա մեկդարյա պատմության մասին է։ Իսկ պատմությունը ներկայացնում է գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Պատմում է մի նվագախմբի մասին, որը ոչ միայն դիմակայել է մեր պետությանը բաժին հասած փոթորիկներին, այլ մշտապես զարգացել է՝ հասնելով միջազգային բարձր չափանիշների:
Ֆիլմում լսում ենք աշխարհահռչակ մենակատարների ու դիրիժորների՝ Պլասիդո Դոմինգո, Վալերի Գերգիև, Մարկ Ալբրեխտ, Ավգուստին Հադելիխ, Սերգեյ Խաչատրյան, որոնք ներկայացնում են նվահախմբի հետ իրենց համագործակցությունը։
Յուրօրինակ ֆիլմ-այցեքարտում հիմնական շեշտը դրված է ներկայիս նվագախմբի վրա՝ ներկայացնելով, թե ինչ նվաճումների է այն հասել մեկ դար անց։
«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակը պարզապես հոբելյանական տարեթիվ չէ, սա մեր ազգային ինքնության, մշակութային դիմադրողականության և անսպառ նվիրումի տարեգրությունն է,- ասում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը՝ անդրադառնալով ֆիլմի ստեղծմանն ու նվագախմբի հոբելյանական ուղուն։ -Այս ֆիլմը հրաշալի հնարավորություն է հետադարձ հայացք գցելու մեզ թողած հարուստ ժառանգությանը և միաժամանակ արձանագրելու այն բարձր նշաձողը, որին այսօր հասել է նվագախումբը»։
«Պատմություն՝ հնչողությամբ մեկ դար» վավերագրական ֆիլմի ստեղծագործական աշխատանքը հիմնված է սցենարիստ, երաժշտագետ, լրագրող Ռուզաննա Մկրտչյանի և բեմադրող օպերատոր, ռեժիսոր, միջազգային մրցանակների արժանացած, հարյուրավոր հայկական և արտասահմանյան ֆիլմերի (այդ թվում՝ մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի) բեմադրող օպերատոր Վահագն Տեր-Հակոբյանի ստեղծագործական տանդեմի վրա։
«Այս ֆիլմն ինձ համար կարևորվում է նրանով, որ թեև այն դոկումենտալ է, բայց խնդիր եմ դրել իմ առջև, ստանալ գեղարվեստական արժեք ներկայացնող ֆիլմ։ Փորձ է արվել համադրել նվագախմբի բարձր մակարդակի կատարողական վարպետությունը մեր հայրենիքի հիասքանչ և գեղեցիկ բնության հետ, որտեղից ծնունդ են առել նվագախմբի երաժիշտներն ու հայ երաժշտարվեստը, նաև Երևան քաղաքի մթնոլորտի հետ, որտեղ մեկ դար առաջ ծնվեց իր զարգացումն ապրեց նվագախումբը»,- պատմում է ֆիլմի ռեժիսոր և բեմադրող օպերատոր Վահագն Տեր-Հակոբյանը։
«Պատմություն՝ հնչողությամբ մեկ դար» ֆիլմի պրեմիերան, որը նկարահանվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, տեղի ունեցավ Մոսկվա կինոթատրոնում։


















































Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Արհեստական բանականության օրեր 2026
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն