Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Globe Soccer Awards 2026. բոլոր հիմնական անվանակարգերն ու անունները Մենք հանձնառու ենք կերտելու աշխարհ, որտեղ կանայք ապահով են, նրանց ձայնը՝ լսելի, իսկ ձգտումները չեն սահմանափակվում վախով Ես շատ կցանկանայի, որ խաղաղության պայմանագիրը վերջապես ստորագրվեր և ուժի մեջ մտներ Պատմություն՝ հնչողությամբ մեկ դար Թրամփին դիմավորել է Չինաստանի նախագահը Լիոնել Մեսսին պահանջել է դադարեցնել իր անվան օգտագործումը կոմերցիոն նպատակներով Ջեյմս Քեմերոնը Հայաստան չի գա Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալն ինձ շատ տխրեցրեց Արգենտինայի ազգային հավաքականը Կոստա Ռիկայի դարպասն է ուղարկել 7 անպատասխան գնդակ Մինչև 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսական աջակցություն Ուկրաինային Կօգտվենք բոլոր գործիքներից Մառլա Բլոուն միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին

Globe Soccer Awards 2026. բոլոր հիմնական անվանակարգերն ու անուններըՄենք հանձնառու ենք կերտելու աշխարհ, որտեղ կանայք ապահով են, նրանց ձայնը՝ լսելի, իսկ ձգտումները չեն սահմանափակվում վախովԵս շատ կցանկանայի, որ խաղաղության պայմանագիրը վերջապես ստորագրվեր և ուժի մեջ մտներՊատմություն՝ հնչողությամբ մեկ դարԹրամփին դիմավորել է Չինաստանի նախագահըԼիոնել Մեսսին պահանջել է դադարեցնել իր անվան օգտագործումը կոմերցիոն նպատակներովՋեյմս Քեմերոնը Հայաստան չի գաԿրիշտիանու Ռոնալդուի հեռանալն ինձ շատ տխրեցրեցԱրգենտինայի ազգային հավաքականը Կոստա Ռիկայի դարպասն է ուղարկել 7 անպատասխան գնդակ Մինչև 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսական աջակցություն ՈւկրաինայինԿօգտվենք բոլոր գործիքներիցՄառլա Բլոուն միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովինՄայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 անձնական իր վաճառքի է հանվել Julien’s Auctions աճուրդումՄենք չենք պարտադրում, մենք խնդրում ենք, բացատրում և շահագրգռում ֆինանսական միջոցներովԻ գիտություն զանգվածային լրատվության միջոցներիՊուտինը և Սի Ծինփինը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հարցըՖրանսիայի ոստիկանությունը ավելի քան 7 հազար մարդու է ձերբակալել Առանց ձմեռային անվադողերի երթևեկելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Karcher-ի ներկայացուցիչներն ու Երևանի քաղաքապետարանը քննարկել են համագործակցությունըՃապոնիայի դեսպանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը ՀայաստանումՀավատարիմ մնալով իմ սկզբունքներին, չէի կարող մերժել այդ առաջարկըՄոլդովայի օդային տարածքը ժամանակավորապես փակվել էԱնշարժ գույքի շուկան ՀայաստանումՍուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի բացմանը (տեսանյութ)Նախապատվությունը տրվելու է հանրային տրանսպորտին. ԱվինյանՖինլանդիան մտադիր չէ դուրս գալ ՆԱՏՕ-իցՔաղաքացիները հնարավորություն կունենան կամավոր ապահովագրել նաև ընտանիքի անդամներինԻնչո՞ւ են ՀԷՑ-ի նախկին ղեկավարները թանկ գներով ձեռք բերել սովորական հենասյուները. Ալեքսանյան2027 թվականին պաշտպանական ոլորտի ծախսերը 53 մլրդ դրամով ավելացել ենՀայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետՆոյեմբերի 18-ին ԿԲ-ի ռեեստրը ժամանակավորապես չի գործիՆպատակը` ՀՀ արտահանման ծավալները ավելացնելն է ինչպես ԵՄ, այնպես էլ ԵԱՏՄ ու Մերձավոր Արևելքի շուկաներ. ՊապոյանԱվտովթարների հետևանքով 9 ամսում մահացել է 12 անչափահաս, վիրավորվել՝ 700TRIPP տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետԲոլորը պետք է կենտրոնանան մեկ հարցի՝ Հայաստանի տնտեսության զարգացման վրաՂարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի տեմպն արագացել էՔննարկվել են Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման փորձնական ծրագրերըԵրիտասարդական մայրաքաղաքի կոչման համար մրցում են Հրազդան և Վաղարշապատ քաղաքներըԵվրոպական ակումբային ֆուտբոլում պատմական փոփոխություն է սպասվումԻրանը հարվածել է Քուվեյթին եւ Բահրեյնին, կոալիցիան՝ Եմենի հութիներինՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԱրթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է Ամին Հոսեյն Ռահիմիի հետHuman. 2026 թվականի տարվա բառ Վթարային ջրանջատում Ծաղկաձորում նոյեմբերի 19-ինԿոտրել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը Քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին (տեսանյութ)2026-ի ավարտին Կառավարության պարտքը նախորդ տարվա համեմատությամբ կնվազի 0,2 տոկոսային կետովNvidia ղեկավար գտնելու համար խորհուրդը մասնագիտացված ընկերություն է վարձել Բյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք
Բիզնես

Անշարժ գույքի շուկան Հայաստանում

Որտե՞ղ են ավելի շատ գործարքներ կատարվում 

2026 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում անշարժ գույքի առուվաճառքի 20 հազար 435 գործարք է գրանցվել։ Ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավել է 35 տոկոսով։ Աճ է գրանցվել նաև բնակարանների առուվաճառքի դեպքում, ընդ որում՝ մարզերի շարքում ամենամեծ ավելացումը Կոտայքում է։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի երրորդ եռամսյակում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների թիվը 15 հազար 164 էր։ Այս տարվա երրորդ եռամսյակում այն հասել է 20 հազար 435-ի։ Գործարքների ամենամեծ թիվը գրանցվել է Երևանում՝ 7 հազար 483, իսկ Կոտայքի մարզում կատարվել է 4 հազար 743 գործարք։

Մարզերից Կոտայքում է գրանցվել նաև առուվաճառքի գործարքների ամենամեծ աճը։ Եթե 2025 թվականի երրորդ եռամսյակում այստեղ 3 հազար 22 գործարք էր կատարվել, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 4 հազար 743։ Աճը կազմել է շուրջ 57 տոկոս։

Բնակարանների առուվաճառքն աճել է

Երրորդ եռամսյակում Հայաստանում բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի 7 հազար 603 գործարք է գրանցվել։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թիվն ավելացել է շուրջ 35 տոկոսով։

Բնակարանների առուվաճառքի գործարքների մեծ մասը կատարվել է Երևանում՝ 5 հազար 53։ Սա հանրապետությունում գրանցված նման գործարքների շուրջ երկու երրորդն է։ Երկրորդ տեղում կրկին Կոտայքի մարզն է՝  1381 գործարքով,  2025 թվականի երրորդ եռամսյակի 725 գործարքի փոխարեն։ Այսպիսով աճը կազմել է շուրջ 91 տոկոս։

Բնակարանների առուվաճառքի աճ է գրանցվել նաև Արարատի, Շիրակի և Տավուշի մարզերում։ Միաժամանակ որոշ մարզերում՝ մասնավորապես Արմավիրում, Գեղարքունիքում և Սյունիքում, գործարքների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է։

2026 թվականի երրորդ եռամսյակում բնակարանների միջին շուկայական գներն աճել են Երևանի բոլոր վարչական շրջաններում, ընդ որում՝ առավել բարձր աճ գրանցվել է ոչ թե ամենաթանկ, այլ համեմատաբար մատչելի շրջաններում։ Օրինակ՝ Շենգավիթում մեկ քառակուսի մետրի միջին գինն աճել է շուրջ 30 տոկոսով, Նորք-Մարաշում՝ մոտ 30, Մալաթիա-Սեբաստիայում՝ շուրջ 29 տոկոսով։

Ամենաբարձր միջին գինը շարունակում է գրանցվել Կենտրոնում։ Այստեղ բնակարանի մեկ քառակուսի մետրի միջին շուկայական գինը կազմել է 993 հազար 100 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 887 հազար դրամի փոխարեն։

Երկրորդ տեղում Արաբկիրն է, որտեղ մեկ քառակուսի մետրի միջին գինը հասել է 731 հազար 100 դրամի՝ մեկ տարվա ընթացքում աճելով շուրջ 17 տոկոսով։ Դավթաշենում այն կազմել է 594 հազար 100 դրամ, իսկ Նորք-Մարաշում՝ 581 հազար 800 դրամ։ իսկ ամենացածրը Նուբարաշենում է՝ 292 հազար դրամ։ 

Այսպիսով, 2026 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում ավելացել են ինչպես անշարժ գույքի ընդհանուր, այնպես էլ բնակարանների առուվաճառքի գործարքները։ Գործարքների թվով առաջատարը Երևանն է, իսկ մարզերի շարքում առավել մեծ աճ գրանցվել է Կոտայքում։ Միաժամանակ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում բարձրացել են բնակարանների միջին շուկայական գները։ 

Top News