TRIPP տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP նախագծի տեխնիկական պարամետրերը պետք է պարտադիր համաձայնեցվեն Բաքվի հետ։ Նրա խոսքով՝ նախորդ տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը TRIPP նախագծի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունն էր։ Վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ն և Հայաստանը բանակցություններ են վարել նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանքների շուրջ։
Բայրամովը նշել է, որ թեև բանակցություններն ընթացել են Վաշինգտոնի և Երևանի միջև, ապագա տրանսպորտային միջանցքի մուտքի և ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի հետ սահմանին։ Հետևաբար, նախագծի իրականացմանն ընդառաջ անհրաժեշտություն է առաջացել դրա տեխնիկական պարամետրերը համաձայնեցնել Բաքվի հետ։ «Առանց Ադրբեջանի հետ կապի այս տրանսպորտային միջանցքը պարզապես իմաստ չունի»,- ընդգծել է Ադրբեջանի արտգործնախարարը։


















































Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Արհեստական բանականության օրեր 2026
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն