Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Globe Soccer Awards 2026. բոլոր հիմնական անվանակարգերն ու անունները Մենք հանձնառու ենք կերտելու աշխարհ, որտեղ կանայք ապահով են, նրանց ձայնը՝ լսելի, իսկ ձգտումները չեն սահմանափակվում վախով Ես շատ կցանկանայի, որ խաղաղության պայմանագիրը վերջապես ստորագրվեր և ուժի մեջ մտներ Պատմություն՝ հնչողությամբ մեկ դար Թրամփին դիմավորել է Չինաստանի նախագահը Լիոնել Մեսսին պահանջել է դադարեցնել իր անվան օգտագործումը կոմերցիոն նպատակներով Ջեյմս Քեմերոնը Հայաստան չի գա Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալն ինձ շատ տխրեցրեց Արգենտինայի ազգային հավաքականը Կոստա Ռիկայի դարպասն է ուղարկել 7 անպատասխան գնդակ Մինչև 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսական աջակցություն Ուկրաինային Կօգտվենք բոլոր գործիքներից Մառլա Բլոուն միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին

Globe Soccer Awards 2026. բոլոր հիմնական անվանակարգերն ու անուններըՄենք հանձնառու ենք կերտելու աշխարհ, որտեղ կանայք ապահով են, նրանց ձայնը՝ լսելի, իսկ ձգտումները չեն սահմանափակվում վախովԵս շատ կցանկանայի, որ խաղաղության պայմանագիրը վերջապես ստորագրվեր և ուժի մեջ մտներՊատմություն՝ հնչողությամբ մեկ դարԹրամփին դիմավորել է Չինաստանի նախագահըԼիոնել Մեսսին պահանջել է դադարեցնել իր անվան օգտագործումը կոմերցիոն նպատակներովՋեյմս Քեմերոնը Հայաստան չի գաԿրիշտիանու Ռոնալդուի հեռանալն ինձ շատ տխրեցրեցԱրգենտինայի ազգային հավաքականը Կոստա Ռիկայի դարպասն է ուղարկել 7 անպատասխան գնդակ Մինչև 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսական աջակցություն ՈւկրաինայինԿօգտվենք բոլոր գործիքներիցՄառլա Բլոուն միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովինՄայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 անձնական իր վաճառքի է հանվել Julien’s Auctions աճուրդումՄենք չենք պարտադրում, մենք խնդրում ենք, բացատրում և շահագրգռում ֆինանսական միջոցներովԻ գիտություն զանգվածային լրատվության միջոցներիՊուտինը և Սի Ծինփինը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հարցըՖրանսիայի ոստիկանությունը ավելի քան 7 հազար մարդու է ձերբակալել Առանց ձմեռային անվադողերի երթևեկելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Karcher-ի ներկայացուցիչներն ու Երևանի քաղաքապետարանը քննարկել են համագործակցությունըՃապոնիայի դեսպանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը ՀայաստանումՀավատարիմ մնալով իմ սկզբունքներին, չէի կարող մերժել այդ առաջարկըՄոլդովայի օդային տարածքը ժամանակավորապես փակվել էԱնշարժ գույքի շուկան ՀայաստանումՍուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի բացմանը (տեսանյութ)Նախապատվությունը տրվելու է հանրային տրանսպորտին. ԱվինյանՖինլանդիան մտադիր չէ դուրս գալ ՆԱՏՕ-իցՔաղաքացիները հնարավորություն կունենան կամավոր ապահովագրել նաև ընտանիքի անդամներինԻնչո՞ւ են ՀԷՑ-ի նախկին ղեկավարները թանկ գներով ձեռք բերել սովորական հենասյուները. Ալեքսանյան2027 թվականին պաշտպանական ոլորտի ծախսերը 53 մլրդ դրամով ավելացել ենՀայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետՆոյեմբերի 18-ին ԿԲ-ի ռեեստրը ժամանակավորապես չի գործիՆպատակը` ՀՀ արտահանման ծավալները ավելացնելն է ինչպես ԵՄ, այնպես էլ ԵԱՏՄ ու Մերձավոր Արևելքի շուկաներ. ՊապոյանԱվտովթարների հետևանքով 9 ամսում մահացել է 12 անչափահաս, վիրավորվել՝ 700TRIPP տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետԲոլորը պետք է կենտրոնանան մեկ հարցի՝ Հայաստանի տնտեսության զարգացման վրաՂարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի տեմպն արագացել էՔննարկվել են Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման փորձնական ծրագրերըԵրիտասարդական մայրաքաղաքի կոչման համար մրցում են Հրազդան և Վաղարշապատ քաղաքներըԵվրոպական ակումբային ֆուտբոլում պատմական փոփոխություն է սպասվումԻրանը հարվածել է Քուվեյթին եւ Բահրեյնին, կոալիցիան՝ Եմենի հութիներինՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԱրթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է Ամին Հոսեյն Ռահիմիի հետHuman. 2026 թվականի տարվա բառ Վթարային ջրանջատում Ծաղկաձորում նոյեմբերի 19-ինԿոտրել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը Քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին (տեսանյութ)2026-ի ավարտին Կառավարության պարտքը նախորդ տարվա համեմատությամբ կնվազի 0,2 տոկոսային կետովNvidia ղեկավար գտնելու համար խորհուրդը մասնագիտացված ընկերություն է վարձել Բյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք
Հայաստան

Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի տեմպն արագացել է

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի ընթացքն արագացել է, իսկ նախատեսվածից ավելի ծախսերի անհրաժեշտության դեպքում ֆինանսավորումը կապահովվի պահուստներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում  2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում պատասխանել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին։

Գալստյանը հետաքրքրվել է՝ գնահատվե՞լ է արդյոք բնակարանային աջակցության ծրագրերի արդյունավետությունը, և ինչո՞վ է պայմանավորված համապատասխան երկու ծրագրերով նախատեսված հատկացումների՝ իր հաշվարկով շուրջ 2,2 միլիարդ դրամով նվազումը։ Պատգամավորը նշել է, որ իր ունեցած տվյալներով՝ հավաստագրերն իրացրել է շուրջ չորս հազար ընտանիք։

Հովհաննիսյանը պատասխանել է, որ պատգամավորի ներկայացրած վիճակագրությունը հին է․ իր տեղեկություններով՝ արդեն շուրջ 9 հազար ընտանիք հավաստագիր է ստացել։

«Այդ գործընթացը վերջին շրջանում բավականին արագացել է, և դա նշանակում է, որ այն փոփոխությունները, որոնք իրականացվել են Կառավարության կողմից այս ծրագրում, արդյունավետ են»,- ասել է նախարարը։

Նա պարզաբանել է, որ բյուջետային հատկացումները հաշվարկվում են՝ հաշվի առնելով միջոցների իրատեսական ծախսման հնարավորությունը։

«Մեր նպատակն այն է, որ դնենք այնքան գումար, որքան հավանականություն կա, որ կծախսենք։ Որովհետև, եթե մի տեղ ավել ենք դնում և չենք ծախսում, դա նշանակում է՝ ինչ-որ տեղ ինչ-որ մի չարված ծրագիր։ Բայց, քանի որ այս ծրագրերը պահանջարկով մղվող են, եթե նույնիսկ ինչ-որ պարագայում կունենանք հավելյալ ծախսեր, ապա մենք ունենք պահուստներ, որտեղից այդ խնդիրները կլուծենք»,- հայտարարել է Հովհաննիսյանը։

Լիլիթ Գալստյանը, արձագանքելով նախարարի հայտարարությանը, շեշտել է, որ տրամադրված հավաստագրերի թիվը պետք է տարբերակել դրանց իրացման ցուցանիշից։ Նա հիշեցրել է, որ հոկտեմբերին խորհրդարանում կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ տեղահանված քաղաքացիները բարձրաձայնել են բնակարանային ծրագրի խնդիրները, իսկ քննարկման արդյունքները փոխանցվել են Կառավարությանը։

«Բնակարանային ապահովման ծրագրի արդյունավետությունը բացարձակապես պետք չէ գնահատել տրված հավաստագրերի թվով, այլ՝ իրացման մակարդակով։ Սերտիֆիկատների տրամադրումը չի նշանակում, որ դուք լուծել եք բնակարանային խնդիրը։ Այսօր հազարավոր ընտանիքներ բախվում են լրջագույն սոցիալական խնդրի՝ կոնկրետ բնակարանային»,- ասել է պատգամավորը։

Հովհաննիսյանը պատասխանել է, որ ծրագրի մշակման ժամանակ քննարկումներ են անցկացվել շահառուների և միջազգային կազմակերպությունների հետ, իսկ գործարկումից հետո կատարվել են բարելավումներ։

«Ընթացքում հասկացել ենք, որ կա դրա բարելավման կարիք, և ընթացքում կատարվել են փոփոխություններ։ Այո՛, դուք ճիշտ եք, ծրագրի սկզբում տեմպը մի փոքր ավելի դանդաղ էր, բայց, ինչպես ասացի, հիմա տեմպը բավականին արագացել է, և դա նշանակում է, որ այդ փոփոխություններն արդյունավետ են»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ գրավոր առաջարկին կպատասխանեն մանրամասն վիճակագրությամբ։