Եվրոպական ակումբային ֆուտբոլում պատմական փոփոխություն է սպասվում
Եվրոպական ակումբային ֆուտբոլում պատմական փոփոխություն է սպասվում։ ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է ամերիկյան Nike ընկերության հետ խոշոր պայմանագիր կնքելու մասին, որով ավարտին է հասնում Adidas-ի՝ Չեմպիոնների լիգայում տասնամյակներ տևած հեգեմոնիան։
Հեղինակավոր Reuters և The Athletic պարբերականների տվյալներով՝ կողմերի միջև կնքված գործարքը ֆինանսական առումով տպավորիչ է։ Nike-ը ՈւԵՖԱ-ին տարեկան կվճարի շուրջ 45 միլիոն դոլար, ինչը նշանակում է, որ քառամյա պայմանագրի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 180 միլիոն դոլար։
Ի դեպ, Nike-ի համար սա ոչ թե նորամուտ է, այլ վերադարձ ակունքներին. ամերիկյան բրենդն արդեն եղել է Չեմպիոնների լիգայի տեխնիկական գործընկերը 1997-ից 2001 թվականներին՝ մինչև էստաֆետը Adidas-ին հանձնելը։ Թե ինչպիսի տեսք կունենա նոր սերնդի գնդակը, առայժմ գաղտնի է պահվում։ ՈւԵՖԱ-ից վստահեցնում են, որ Nike-ի դիզայներների հետ համատեղ աշխատանքում կպահպանվեն մրցաշարի ավանդույթներն ու ճանաչելի ոճը։


















































Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Արհեստական բանականության օրեր 2026
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն