2026-ի ավարտին Կառավարության պարտքը նախորդ տարվա համեմատությամբ կնվազի 0,2 տոկոսային կետով
Բյուջեի ծախսերը 2021 թվականի համեմատությամբ կրկնապատկվել են՝ հասնելով 4 տրիլիոն դրամի: Ի՞նչ է սա, եթե ոչ բեկումնային զարգացում: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 18-ի նիստին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2027 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:
2022-ի համեմատությամբ կրկնապատկվել են նաև կապիտալ ծախսերը: «Կապիտալ ծախսերը նախևառաջ համակարգերի սինքրոն աշխատելու կարողությունն են, և եթե այսօր գրանցել ենք այդ կարողության արդյունքը, կարող ենք նաև ասել, որ զարգացումը բեկումնային է»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այս բյուջեն նոր Կառավարության հնգամյա ծրագրի իրականացման առաջին բյուջեն է, որ պետք է ապահովի նախորդ շրջանի բարեփոխումների պատշաճ ֆինանսավորումը և ամուր հիմքեր ստեղծի ապագա ծրագրերի իրականացման համար:
«2027-ին կանխատեսում ենք 5,8 տոկոս տնտեսական աճ, իսկ միջնաժամկետ հատվածում տարեկան աճը միջինում կկազմի 6 տոկոս: Անվանական ՀՆԱ-ն 2027-ին շուրջ 13 տրիլիոն 614 մլրդ դրամ կկազմի, ինչը կրկնակի ավելի կլինի 2021-ի ՀՆԱ-ից: Սրա մեջ ներառված է գնաճը, որն այս տարիներին կազմել է 23,8 տոկոս»,- ասաց նախարարը:
Պետական բյուջեի եկամուտները 2027-ին կկազմեն 3 տրիլիոն 604 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 26,5 տոկոսը: Դրանցից հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կլինեն 3 տրիլիոն 463 մլրդ դրամ:
2027-ին պետբյուջեի ծախսերը կկազմեն 4 տրիլիոն 72 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 29,9 տոկոսը: Ընթացիկ ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 311 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 771 մլրդ դրամ:
«2026 թվականի ավարտին Կառավարության պարտքը նախորդ տարվա համեմատությամբ կնվազի 0,2 տոկոսային կետով՝ կազմելով ՀՆԱ-ի 46,5 տոկոս: 2027 թվականի ավարտին Կառավարության պարտքը կանխատեսվում է շուրջ 6 տրիլիոն 647 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 47,4 տոկոսը»,- հայտարարեց նախարարը:


















































Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Արհեստական բանականության օրեր 2026
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն