Ես շատ կցանկանայի, որ խաղաղության պայմանագիրը վերջապես ստորագրվեր և ուժի մեջ մտներ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է՝ շատ է ցանկանում է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվի և ուժի մեջ մտնի։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Վադեֆուլն այս մասին հայտարարել է Բաքվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Հարավային Կովկասի երկրների համար զարգացման մեծ հնարավորություններ է տեսնում։ Նա հայտնել է, որ Բաքու է ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից հետո՝ նշելով, որ Եվրամիության երկրները նույնպես շահագրգռված են Հարավային Կովկասի հետ ակտիվ համագործակցությամբ։
«Եվրամիության երկրները նույնպես հետաքրքրված են այս տարածաշրջանի հետ ինտենսիվ համագործակցությամբ։ Նոր տրանսպորտային միջանցքները հնարավորություններ են ստեղծում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի համար։ Երկու երկրներն էլ Վաշինգտոնում օգտվեցին այս պատմական հնարավորությունից։ Ես շատ կցանկանայի, որ խաղաղության պայմանագիրը վերջապես ստորագրվեր և ուժի մեջ մտներ»,– հայտարարել է Վադեֆուլը։


















































Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Արհեստական բանականության օրեր 2026
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն