Չորեքշաբթի վաղ առավոտյան Քուվեյթն ու Բահրեյնը ենթարկվել են Իրանի օդային հարձակումներին։ Թեհրանը ուժեղացրել է Պարսից ծոցի իր հարեւանների ուղղությամբ հարվածները, հայտնում է arabnews- ը։
Իրանի բանակը չորեքշաբթի հայտարարել է, որ իր անօդաչու թռչող սարքերը Քուվեյթի ռազմաբազայում հարվածել են ամերիկյան ռազմական տեխնիկային, այդ թվում՝ Patriot հրթիռային համակարգերին։ Հայտարարությունը հեռարձակել է պետական IRIB հեռուստատեսությունը։ «Վաղ առավոտյան Իրանի Իսլամական Հանրապետության բանակին պատկանող մարտական անօդաչու թռչող սարքերը եւ կամիկաձե անօդաչուները Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազայում հարվածել են Patriot հակաօդային պաշտպանության համակարգերին, ինչպես նաեւ ԱՄՆ ահաբեկչական զինված ուժերին պատկանող անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների արձակման հարթակներին», - ասված է հայտարարության մեջ։
ԱՄՆ-ի եւ Իսրայելի՝ Թեհրանի դեմ պատերազմի ընթացքում Քուվեյթը ենթարկվում է իրանական հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի հարձակումներին։ Բահրեյնի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ հետ են մղել Իրանի մի շարք օդային հարձակումներ՝ Թեհրանին մեղադրելով թագավորության դեմ թշնամական գործողություններ իրականացնելու մեջ։
Ավելի վաղ՝ Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը բնակչությանը նախազգուշացրել էր եւ կոչ արել տեղափոխվել մոտակա անվտանգ վայր։ Նախարարության տվյալներով՝ Բահրեյնի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը, որպես նախազգուշական միջոց, տարհանել է Սուք Վաքիֆ թաղամասի բազմահարկ շենքերից մեկը եւ մարել այնտեղ բռնկված հրդեհը։ Նշվում է, որ շտապօգնության ազգային կենտրոնը դեպքի վայրում ձեռնարկել է անհրաժեշտ միջոցները, իսկ հրդեհի պատճառները պարզելու համար այժմ հետաքննություն է ընթանում։
Անցած շաբաթ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ իր ուժերը հարվածել են Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման համակարգին։ ԱՄՆ զինվորականները հերքել էին այդ պնդումը։
Այս նույն ընթացքում Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան այսօր՝ չորեքշաբթի վաղ առավոտյան, հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Եմենի տարբեր շրջաններում հութիների 60 ռազմական օբյեկտների։
Կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Թուրք ալ-Մալիկին հայտնել է, որ հարվածները հասցվել են խմբավորման դիրքերին Սանայում, Ամրանում, Սաադայում եւ Հոդեյդայում։
Կոալիցիայի հայտարարության համաձայն՝ ճշգրիտ հարվածների արդյունքում ոչնչացվել են թունելներ, որտեղ տեղակայված էին բալիստիկ հրթիռների ստորգետնյա պահեստներ, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքերի հավաքման եւ պահեստավորման արտադրամասեր։


















































Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Արհեստական բանականության օրեր 2026
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն