Մոլդովայի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է
Մոլդովայի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է անօդաչու թռչող սարքերի ներխուժման պատճառով. մի քանի ռուսական դրոն խախտել է երկրի օդային տարածքը, դրանցից մեկը թռել է Քիշնևի վրայով՝ անհանգստացնելով մայրաքաղաքի բնակիչներին: Այդ մասին տեղեկացրել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն:
«Ռուսաստանի համար ո՛չ չեզոքությունը, ո՛չ ինքնիշխանությունը, ո՛չ մարդկային կյանքը ոչ մի նշանակություն չունեն։ Եվ երբ Ռուսաստանն իր հեռուստատեսային քարոզչության մեջ իբր «մտահոգվում է» Մոլդովայի ճակատագրի համար, իսկ իրականում անօդաչու սարքեր է ուղարկում մեր տուն, դա մերկացնում է Մոսկվայի ղեկավարության անսահման ցինիզմը»,- նշել է Սանդուն։
Սանդուն ընդգծել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած պատերազմը սպառնում է ողջ Եվրոպային:
«Մոլդովան հանդես է գալիս խաղաղության օգտին։ Մենք կշարունակենք հասնել Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանմանը, աջակցել Ուկրաինային և ամրապնդել մեր պաշտպանունակությունը գործընկերների հետ միասին»,- հավելել է երկրի ղեկավարը։
Ավելի ուշ տեղեկացվել է, որ Մոլդովայի երկինքը մասամբ բացվել է։ Ոստիկանությունը ստուգում է մի շարք բնակավայրերի մոտակայքում հնարավոր պայթյունների և անօդաչու թռչող սարքերի ընկնելու մասին հաղորդումները։


















































Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Արհեստական բանականության օրեր 2026
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն