Մենք երկար տարիներ հիանալի հարաբերություններ ենք ունեցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի Շենժեն քաղաքում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հանդիպման սկզբում Թրամփը դրական է գնահատել Պուտինի հետ իր հարաբերությունները՝ նշելով, որ նրանք երկար տարիներ ճանաչում են միմյանց։ «Մենք երկար տարիներ հիանալի հարաբերություններ ենք ունեցել։ Մենք վաղուց ենք ճանաչում միմյանց, և կարծում եմ՝ այս հանդիպումից կարող են շատ լավ բաներ բխել կամ առնվազն դրանց սկիզբը դրվել»,- ասել է Թրամփը։
Սպիտակ տան հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են երկու նախագահները ձեռք սեղմում, իսկ Թրամփը հանդիպման սկզբում Թրամփը շատ կարճ ինչ-որ բան է շշնջում Պուտինին։
Սպիտակ տան X էջում հրապարակված տեսանյութում Թրամփը, մատնացույց անելով Ռուսաստանի նախագահին, ասում է. «Նա իմ ընկերն է»։
Հաղորդվում է, որ ավելի ուշ՝ հինգշաբթի օրը, գագաթնաժողովի շրջանակում նախատեսված է նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների՝ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպումը։


















































Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
Արհեստական բանականության օրեր 2026
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
Հաղթենք դիաբետը միասին
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)