Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը
HBO-ի «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» նոր սերիալի առաջին ամբողջական տեսահոլովակը տարբեր արձագանքների է արժանացել։ 90 վայրկյան տևողությամբ տեսանյութում ցուցադրվում է Հոգվարթսի մեծ դահլիճում աշակերտների ճաշկերույթը։
Որոշ երկրպագուներ դժգոհել են սերիալի տեսողական ոճից՝ այն համարելով թույլ և ցածր բյուջեով նկարահանված։ Ոմանք նույնիսկ կարծիք են հայտնել, որ տեսարանները նման են արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակության։ Սակայն արձագանքները միանշանակ բացասական չեն եղել․ շատերը հավանել են տեսարանի երաժշտությունը, մթնոլորտն ու դերասանական խաղը՝ նշելով, որ անհամբեր սպասում են սերիալի թողարկմանը։
Տեսարանում Հարի Փոթերը (Դոմինիկ ՄաքԼաֆլին) Ռոն Ուիզլիին (Ալասթեր Սթաութ) հարցնում է՝ արդյոք Ալբուս Դամբլդորը (Ջոն Լիթգոու) մի փոքր խելագար չէ։ Ռոնը պատասխանում է՝ «Այո՛, լրիվ խելքը թռցրել է»։ Սերիալի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 25-ին։ Այն բաղկացած կլինի ութ մասից։


















































Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Արհեստական բանականության օրեր 2026
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն