Թիրախն այդ ժամանակ պետք է լիներ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը
Պակիստանի քաղաքացի Ասիֆ Մերչանթը 27,5 տարվա բանտարկության է դատապարտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ կազմակերպելու համար։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը՝ նշելով, որ Մերչանթը «Իրանի գործակալ» է։
«Բրուքլինի դաշնային դատարանում Պակիստանի 48-ամյա քաղաքացի Ասիֆ Մերչանթը ԱՄՆ շրջանային դատավոր Էրիկ Կոմիտիի կողմից դատապարտվել է 330 ամսվա (27,5 տարվա) ազատազրկման՝ ազգային սահմաններից դուրս իրականացված ահաբեկչական գործողություն կատարելու փորձի, ինչպես նաև պատվիրված սպանություն կազմակերպելու համար», - ասվում է գերատեսչության կայքում նոյեմբերի 17-ին հրապարակված հայտարարության մեջ։
Ինչպես պնդում է արդարադատության նախարարությունը, մեղադրյալն ինքը հայտարարել է, որ անդամակցել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) և գործել «նրա անունից»։ Մեղադրյալի խոսքով՝ իր գլխավոր թիրախն այդ ժամանակ պետք է լիներ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, իսկ մյուս թիրախները կարող էին լինել այդ ժամանակ պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցնող Ջո Բայդենը և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին։
Ըստ հայտարարության՝ ԻՀՊԿ-ն Մերչանթին ուղարկել է՝ վրեժ լուծելու ԱՄՆ-ի կողմից 2020 թ. հունվարին իրանցի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար։
Գերատեսչության տեղեկություններով՝ Մերչանթն ԱՄՆ է ժամանել 2024 թվականին, որտեղ անմիջապես կապվել է իր ծանոթներից մեկի հետ, որը պետք է նրան օգներ մահափորձ կազմակերպելու հարցում։ Այդ ծանոթը Մերչանթի մտադրությունների մասին տեղեկացրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ) և սկսել ամերիկյան կողմի հետ համագործակցել որպես իրազեկիչ։ Ծանոթի օգնությամբ Մերչանթը կապ է հաստատել ենթադրյալ վարձու մարդասպանների հետ, որոնք ՀԴԲ-ի քողարկված աշխատակիցներ են եղել։ 2026 թվականին նա նրանց է փոխանցել պատվերի կատարման համար կանխավճարը, ինչից կարճ ժամանակ անց ձերբակալվել է։


















































Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Արհեստական բանականության օրեր 2026
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն