Բելգիայում ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
Բելգիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետ։
Դեսպան Բալայանն իր խորին երախտագիտությունն է հայտնել Ներկայացուցիչների պալատի նախագահին՝ անդրադառնալով հայ-բելգիական երկկողմ օրակարգի նշանակալի ձեռքբերումներին, որոնք կյանքի չէին կոչվի առանց Բելգիայի դաշնային խորհրդարանի հետևողական և ամուր աջակցության։ Այս համատեքստում դեսպանն առանձնացրել է խորհրդարանի կողմից ընդունված կարևորագույն բանաձևերը, Բելգիայի կառավարության կոալիցիոն համաձայնագրում Հայաստանին աջակցության ամրագրումը, բազմոլորտ համագործակցության հաստատումը, ինչպես նաև Հայաստանում Բելգիայի դեսպանության բացումն ու հյուպատոսական ծառայությունների մատուցման մեկնարկը՝ որպես երկկողմ հարաբերությունների նոր որակի վկայություն։
Դեսպան Բալայանը բարձր է գնահատել Պետեր դը Ռուվերի անձնական ներդրումն այս գործընկերության ամրապնդման գործում՝ առանձնակի ջերմությամբ հիշատակելով վերջինիս պաշտոնական այցը Հայաստան։
Իր հերթին, Պետեր դը Ռուվերն ընդգծել է Հայաստանի շարունակաբար աճող հետաքրքրությունը Բելգիայի արտաքին քաղաքական օրակարգում՝ բարձր գնահատելով դեսպան Բալայանի գործունեությունը Հայաստան-Բելգիա գործընկերության խորացման ուղղությամբ։ Ներկայացուցիչների պալատի նախագահը պատրաստակամություն է հայտնել հետևողականորեն շարունակել և զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը՝ հենվելով արդեն իսկ ձևավորված ամուր հիմքերի վրա։


















































Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Արհեստական բանականության օրեր 2026
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
Հաղթենք դիաբետը միասին
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)