Մաուի անունով շունը պաշտոնապես դարձել է Էմպոլիի թալիսմանը
Իտալիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Էմպոլին» պայմանագիր է կնքել շան հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Մաուի անունով շունը պաշտոնապես դարձել է «Էմպոլիի» թալիսմանը՝ պայմանագրի ստորագրման արարողակարգն անցնելով ճիշտ այնպես, ինչպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները։ Մաուիի վզին կապել են ակումբային շարֆը, ինչպես նաև կազմակերպվել է հատուկ ֆոտոշարք։
Նշվում է, որ կնքված համաձայնագրով ամրագրվել է Մաուիի կարգավիճակը․ այսուհետ նա կմասնակցի ակումբային միջոցառումներին, ներկա կգտնվի տրիբունաներում և կհայտնվի մեդիա հարթակներում՝ ստանձնելով «Էմպոլիի» կենդանի խորհրդանիշի դերը։
«Էմպոլին» ներկայումս ընթանում է իտալական Սերիա B-ի դուրս մնալու գոտում՝ առաջնության անցկացրած 11 հանդիպումներից հետո վաստակելով 9 միավոր։
armsport.am


















































Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Հաղթենք դիաբետը միասին
Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է