Շվեդիան և Չեխիան որոշել են արգելել ռուս մարզիկների մուտքը իրենց երկիր
Շվեդիան և Չեխիան որոշել են արգելել ռուս մարզիկների մուտքը իրենց երկիր՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող ռազմական գործողությունների պատճառով։ Նմանատիպ սահմանափակումներ ավելի վաղ սահմանել էին նաև Ֆինլանդիան և Նորվեգիան։
Շվեդիայի սպորտի նախարար Յակոբ Ֆորսմեդը նոյեմբերի 18-ին հայտարարել է, որ քանի դեռ շարունակվում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիան, միջազգային սպորտի միջոցով հնարավոր չէ թույլ տալ Ռուսաստանի հետ հարաբերությունները։
Սահմանափակումները կարող են վերաբերել նաև փետրվարի վերջին Շվեդիայում մեկնարկող դահուկային սպորտի աշխարհի առաջնության մասնակիցներին։
Իր հերթին՝ Չեխիան հայտարարել է, որ ռուս մարզիկներին մուտքի արտոնագրեր չի տրամադրի։ Սահմանափակումը, մասնավորապես, կվերաբերի հունվարին կայանալիք մինչև 18 տարեկան աղջիկների հոկեյի աշխարհի առաջնությանը մասնակցել ցանկացող ռուս մարզիկներին։
Ռուս մարզիկների մասնակցության հարցը նոր քննարկումների առիթ է դարձել նաև այն բանից հետո, երբ Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) չեղարկել է ռուս հոկեյիստների՝ միջազգային մրցաշարերին մասնակցելու արգելքը։ Այդ որոշման դեմ բողոք են հայտնել մի շարք երկրներ և լիգաներ։


















































Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Հաղթենք դիաբետը միասին
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն