Ղրիմի կամուրջը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ հարձակման է ենթարկվել
Ղրիմի կամուրջը նոյեմբերի 19-ի գիշերը կրկին հարձակման է ենթարկվել։ Սա մեկ շաբաթվա ընթացքում կամրջի ուղղությամբ իրականացված երրորդ հարձակումն է։ Երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, հայտնել է Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ Նրա խոսքով՝ ներկայում գնահատվում է պատճառված վնասի չափը։
Telegram-ի Exilenova+ ալիքի տվյալներով՝ կամուրջը կրկին ենթարկվել է հրթիռակոծության։ «Крымский ветер» ալիքը, հղում անելով տեղի բնակիչներին, հայտնել է երկու հարվածի մասին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հարվածները կարող էին հասած լինել կամրջի երկաթուղային հատվածին։
Ուկրաինայի զինված ուժերը Կերչի կամրջին հարվածել էին նաև նոյեմբերի 16-ին և 17-ին։ Առաջին հարձակման ժամանակ կիրառվել էր շուրջ 100 անօդաչու թռչող սարք, իսկ երկրորդի ընթացքում՝ անօդաչուներ և «Նեպտուն» ու «Ֆլամինգո» հրթիռներ։
Երկրորդ հարձակման հետևանքով կամրջի ավտոմոբիլային հատվածի 227 մետր երկարությամբ կամարներից մեկը փլուզվել էր նավարկելի ջրանցքի մեջ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ կամրջին հարվածը հասցվել է յոթ շաբաթ նախապատրաստված գործողության յոթերորդ փուլում։
Նոր հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպմանն ընդառաջ։


















































Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Արհեստական բանականության օրեր 2026
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)