Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ Թրամփը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել Իրանը Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի Ադրբեջան Հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է Հայաստան Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը Կառավարությունը երբեք չի դադարել ջանքեր գործադրել բազմաթիվ անհայտ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ. վարչապետ (տեսանյութ) Ղրիմի կամուրջը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ հարձակման է ենթարկվել Ռուսաստանը բաց է աշխարհի համար. Պուտին Սպասվում են տեղումներ Խաչատուրյան քույրերը գործել են ինքնապաշտպանության նպատակով Դուք անհավանական աշխատանք եք կատարել և բացառիկ առաջնորդ եք Total Chess. Մարտիրոսյանը հաղթեց Ռապորտին, Արոնյանը՝ Մամեդյարովին

Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներԹրամփը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել ԻրանըԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի ԱդրբեջանՀետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է ՀայաստանՀայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերըԿառավարությունը երբեք չի դադարել ջանքեր գործադրել բազմաթիվ անհայտ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ. վարչապետ (տեսանյութ)Ղրիմի կամուրջը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ հարձակման է ենթարկվելՌուսաստանը բաց է աշխարհի համար. ՊուտինՍպասվում են տեղումներԽաչատուրյան քույրերը գործել են ինքնապաշտպանության նպատակովԴուք անհավանական աշխատանք եք կատարել և բացառիկ առաջնորդ եքTotal Chess. Մարտիրոսյանը հաղթեց Ռապորտին, Արոնյանը՝ ՄամեդյարովինԲելգիայում ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահի հետՄասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան (տեսանյութ)Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆՄենք երկար տարիներ հիանալի հարաբերություններ ենք ունեցելՌԴ-ում վարչական պատասխանատվություն կսահմանվի ռուսական ավանդական հոգևոր և բարոյական արժեքները վարկաբեկելու համարՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 19.11.2026 (ուղիղ)Մինչև խաղաղությունը հաստատված, ինստիտուցիոնալ չդառնա, ես չեմ գնալու. վարչապետՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև այս ամսվա վերջԲելգիայում փողոց են դուրս եկել հազարավոր ուսանողներ և ուսուցիչներՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության պատվիրակությանըՀայաստանի ժողովուրդը հանրաքվեի գնալու է և ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկելու նոր Սահմանադրությանը. ՓաշինյանՔիշնևը բողոք է հայտնել Մոսկվային՝ Մոլդովայի տարածքում ընկած դրոնների պատճառովՀամայնքային ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել է 13 փաթեթ մարիխուանաԽաղաղություն կա՛, լինելու՛ է․ Միրզոյան (տեսանյութ)Շարժում և արագություն․ ինչպե՞ս է ֆիզիկան վերահսկում երթևեկությունը (տեսանյութ)Ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը հետևյալ հասցեներումBentley առաջին էլեկտրական ամենագնացըԷլեկտրամոբիլների և լիցքավորվող հիբրիդների վաճառքը կրճատվել էՀարի Փոթերը և փիլիսոփայական քարըԹիրախն այդ ժամանակ պետք է լիներ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը2028 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանության զամբյուղները ձևավորվել են Թբիլիսիում մեկ օրվա ընթացքում երթևեկում է մինչև 900 հազար տրանսպորտային միջոցGlobe Soccer Awards 2026. բոլոր հիմնական անվանակարգերն ու անուններըՄենք հանձնառու ենք կերտելու աշխարհ, որտեղ կանայք ապահով են, նրանց ձայնը՝ լսելի, իսկ ձգտումները չեն սահմանափակվում վախովԵս շատ կցանկանայի, որ խաղաղության պայմանագիրը վերջապես ստորագրվեր և ուժի մեջ մտներՊատմություն՝ հնչողությամբ մեկ դարԹրամփին դիմավորել է Չինաստանի նախագահըԼիոնել Մեսսին պահանջել է դադարեցնել իր անվան օգտագործումը կոմերցիոն նպատակներովՋեյմս Քեմերոնը Հայաստան չի գաԿրիշտիանու Ռոնալդուի հեռանալն ինձ շատ տխրեցրեցԱրգենտինայի ազգային հավաքականը Կոստա Ռիկայի դարպասն է ուղարկել 7 անպատասխան գնդակ Մինչև 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսական աջակցություն ՈւկրաինայինԿօգտվենք բոլոր գործիքներիցՄառլա Բլոուն միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովինՄայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 անձնական իր վաճառքի է հանվել Julien’s Auctions աճուրդումՄենք չենք պարտադրում, մենք խնդրում ենք, բացատրում և շահագրգռում ֆինանսական միջոցներով
Քաղաքականություն

Կառավարությունը երբեք չի դադարել ջանքեր գործադրել բազմաթիվ անհայտ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ. վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովին, որն անցկացվում է Երևանում նոյեմբերի 19-20-ին:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Կառավարության անդամներ, միջազգային և տարածաշրջանային փորձագետներ, իրավապաշտպաններ և անհայտ կորած անձանց ընտանիքների ներկայացուցիչներ։

Համաժողովի նպատակն է քննարկել հակամարտությունների հետևանքով անհայտ կորած համարվող անձանց խնդիրը, անդրադառնալ նրանց ճակատագրերի պարզաբանմանն ուղղված հնարավոր մեխանիզմներին, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային համագործակցությունն ամրապնդելու ուղիներին։

Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, ողջունել ներկաներին և իր խոսքում նշել, որ անհայտ կորած անձանց հետ կապված խնդիրները ժամանակակից կյանքի ամենացավոտ հարցերից մեկն է. «Իհարկե, բանալի բառն այս թեմայի մեջ «անհայտն» է, որովհետև խնդիրները բարդանում են նրանով, որ թեմային առնչվող բազմաթիվ հանգամանքներ անհայտ են, և, ըստ էության, մենք ունենք խնդիր բազմաթիվ անհայտներով խնդիր լուծելու։ Սրանում է պրոբլեմը: Եվ երբ երբեմն քննարկումներ ենք ունենում գտնվելու վայրն անհայտ անձանց հարազատների հետ, երբ նրանք ասում են, հասկանալի հարց են առաջադրում, որ ուզում են ստանալ կոնկրետ հարցերի կոնկրետ պատասխաններ, հենց ամենաբարդ իրավիճակը դա է, որ հարցերի պատասխաններ պարզապես չկան, և խնդիրն այդ հարցերի պատասխանները գտնելն է»։

Իր խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է այս ձևաչափով քննարկումներ իրականացնելուն, ընդգծել, որ գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրի պարզաբանման հարցերում հնարավոր չէ առանց միջազգային համագործակցության. «Բազմաթիվ հարցերի պոտենցիալ պատասխաններ ակնհայտորեն գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից և նույնիսկ Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազորություններից դուրս: Իհարկե, այստեղ առանց միջազգային համագործակցության, նաև միջազգային փորձի մանրամասն ուսումնասիրության և միջազգային կյանքում կիրառված, հաջողված փորձերի որդեգրման հնարավոր չի լինի այս խնդրի լուծումը։

Հայաստանի Հանրապետությունն այսօր առերեսվում է շուրջ 1000 անհայտ կորած անձանց խնդրի հետ, նրանցից շուրջ 777-ն անհայտ կորած են համարվում դեռևս 90-ականների սկզբից, և, իհարկե, նաև մեր մյուս հայրենակիցները, որոնք անհայտ կորած են համարվում 2020 թվականի իրադարձությունների հետևանքով և դրանից հետո։

Ակնհայտ է, իհարկե, որ այս խնդրի լուծման ամենաարդյունավետ ձևը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն է։ Եվ պիտի արձանագրեմ, որ նաև Դուբլինում տեղի ունեցած քննարկումների համատեքստում մենք առավել կոնկրետ ու մանրամասն ենք քննարկում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման շուրջ համագործակցությունն առավել ինստիտուցիոնալ դարձնելու խնդիրները: Իհարկե, ամենակարևոր պրոբլեմներից և բարդություններից մեկն այն է, որ թեմայի շուրջ կա մեծ և լրջագույն անվստահություն: Կա անվստահություն անհայտ կորած անձանց հարազատների կողմից Կառավարության նկատմամբ, որովհետև հենց «անհայտ» բառն ինքը բերում է շատ վարկածների համար մեծ հնարավորություն և տարածք»:

Վարչապետի խոսքով, մարդիկ կասկածում են, որ Կառավարությունն ինչ-որ տեղեկություն գիտի և չի կիսում, ինչն ամենադժվար կառավարվող իրավիճակներից մեկն է, քանի որ շատ դժվար է մարդկանց համոզել, որ միջազգային լայն շփումներում ամենաբարձր մակարդակով հարցերը բարձրացնելու արդյունքում չկա այնպիսի տեղեկատվություն, որ գաղտնի է պահվում և չի կիսվում գտնվելու վայրն անհայտ անձանց հարազատների հետ։ Երկրի ղեկավարը նշել է, որ նույն իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև է, քանի որ Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանն ունի տեղեկատվություն, որը չի կիսում իր հետ, իսկ Հայաստանը կարծում է, որ Ադրբեջանն ունի տեղեկատվություն և չի կիսում Հայաստանի հետ. «Եվ ահա այս անորոշության պայմաններում մենք պետք է լուծենք շատ կարևոր հումանիտար մարդասիրական, քաղաքական, սոցիալ-հոգեբանական, բարոյական խնդիր»։

Շարունակելով խոսքը՝ վարչապետն ընդգծել է. «Այս համաժողովը նաև այն մասին է, որ մենք առերեսվում ենք այս փաստի հետ, նաև ստանձնում ենք պատասխանատվությունը, որ այո՛, դա, առաջին հերթին, Հայաստանի Հանրապետության Կառավարության պատասխանատվությունն է: Պետական մարմինների պատասխանատվությունն է առերեսվել խնդրին և գտնել այն հարցերի պատասխանները, որոնք անհայտ կորած անձանց մեր հարգելի հարազատների կողմից բարձրացվում են։ Իհարկե, կան միջազգային կազմակերպություններ, որոնք այս գործընթացում ունեն ահռելի փորձառություն: Խոսքը, մասնավորապես, «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության և մյուս գործընկերների մասին է, ովքեր ունեն համապատասխան փորձառություն: Հույս ունեմ, որ այս համաժողովը և քննարկումները հնարավորություն կտան, որ այդ թեմաների շուրջ առավել ինստիտուցիոնալ և արդյունավետ կերպով համագործակցություն ձևավորվի Հայաստանի Հանրապետության, պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների միջև: Նաև Կառավարությունը, Հայաստանի Հանրապետությունը կաջակցի անհայտ կորած անձանց հարազատներին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին առավել ինստիտուցիոնալ հարաբերություններ ունենան միջազգային այն կազմակերպությունների հետ, որոնք կարող են տալ որոշակի խորհուրդներ, ունեն փորձ, կարող են առաջարկել բանաձևեր, թե ինչպես գտնել այն հարցերի պատասխանները, որոնք չափազանց կարևոր են, բայց պարփակված են բազմաթիվ անհայտների մեջ։

Ես կրկին ուզում եմ իմ զորակցության և ըմբռնումի խոսքերն արտահայտել անհայտ կորած անձանց բոլոր հարազատներին և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, պետական իշխանության մարմինները երբեք չեն դադարել ջանքեր գործադրել բազմաթիվ անհայտ հարցերի պատասխանը գտնելու ուղղությամբ»:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Կառավարությունը շարունակելու է այդ աշխատանքը, փորձելու է այս հարցով համագործակցությունը խորացնել Ադրբեջանի հետ, «որովհետև տրամաբանորեն մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններն օբյեկտիվորեն Ադրբեջանում են՝ կոնկրետ որտե՞ղ, դա արդեն հետագա քննարկման և պարզաբանման առարկա է»: «Իհարկե, նրանց հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ էլ օբյեկտիվորեն պիտի որ գտնվեն Հայաստանի Հանրապետությունում՝ կոնկրետ որտե՞ղ, ո՞ր հասցեում, ո՞ւմ մոտ, դա արդեն հետագա պարզաբանման խնդիր է: Մենք մեր կողմից արտահայտել ենք և արտահայտում ենք պատրաստակամություն՝ աշխատել այդ հարցերի պարզաբանման ուղղությամբ, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ»,– նշել է երկրի ղեկավարը: