Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է
Հայաստանը չի կարող միանալ Եվրոպական միությանը՝ միաժամանակ մնալով Եվրասիական տնտեսական միության կազմում. այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Եվրոպական միությանն անդամակցելը, այդ կառույցին միանալու ձգտումը կամ անդամակցության գործընթացի մեկնարկն անհամատեղելի են Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հետ։ Բոլոր ղեկավարներն էլ բաց և անկեղծ խոսում են այդ մասին. պետք է ընտրություն կատարել։ Հուսով եմ, որ դա կլինի հենց հայ ժողովրդի կատարած ընտրությունը։
Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության կայունությանը, ապա Հայաստանի իշխանությունների կայացրած ցանկացած որոշում որևէ ազդեցություն չի ունենա կառույցի կայունության վրա։ ԵԱՏՄ-ն ապացուցել է իր արդյունավետությունն ու փոխշահավետությունը։ ԵԱՏՄ-ի հետ գործակցելու հարցում այլ պետությունների հետաքրքրությունը մշտապես աճում է»,- ասել է ռուս պաշտոնյան։
Վալենտինա Մատվիենկոն նաև հայտարարել է, որ Հայաստանը շատ բան կկորցնի, եթե որոշի դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ «Ի վերջո, ՀԱՊԿ-ում անդամակցությունը պահպանել-չպահպանելը Հայաստանի իրավասությունն է։ Սակայն կարծում եմ, որ եթե ընտրվի վերջին տարբերակը, Հայաստանը շատ բան կկորցնի»,- ասել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ