Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, անդրադառնալով ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հրապարակած հոդվածին, որի շրջանակում վերջինս անդրադարձ էր կատարել ԵՄ անդամակցությանն ու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին, հայտարարեց, որ հոդվածում կա առողջ քննադատություն, որը կարող է տեղիք տալ բանավեճի, թեև որոշ դրվագներով անհամաձայնություն ունի նախկին պաշտոնյայի հայտնած կարծիքի հետ:
Ըստ Սոնա Ղազարյանի՝ Արմեն Գրիգորյանն իր դիրքորոշումը հայտնել է նաև թիմի հետ քննարկումների ընթացքում, և ԱԽ նախկին քարտուղարը տեղյակ է հարցի վերաբերյալ պատգամավորի դիրքորոշման մասին:
Հարցին՝ այս դիրքորոշմամբ Արմեն Գրիգորյանը քաղաքական հա՞յտ է ներկայացնում, Սոնա Ղազարյանը պատասխանեց. «Չեմ կարող պարոն Գրիգորյանի փոխարեն պատասխանել այս հարցին, բայց խնդիր չեմ տեսնում: Ի՞նչ խնդիր կա, որ պարոն Գրիգորյանը հայտ է ներկայացնում: Շատ նորմալ կլինի, եթե քաղաքական հայտ ներկայացներ:
Պարոն Գրիգորյանը մեր պետության համար ահռելի գործ է արել, և ես ուզում եմ, որ դա մենք նկատենք, և պարոն Գրիգորյանն ունի տարբերվող դիրքորոշում ԵՄ ինտեգրման նկատմամբ: Նա լայնածավալ վերլուծություն է արել, որտեղ ներկայացրել է տարածաշրջանային պետությունների հնարավոր արձագանքը, նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հնարավոր բարդացումը:
Պարոն Գրիգորյանն այս դիրքորոշումն ունի, որի շուրջ ես հրավիրում եմ հանրային քաղաքական գործիչներին բանավեճի»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)