173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանը
Հայաստանի կառավարությունը 173 մլն դրամի աջակցություն տրամադրեց Արենի տեսակի խաղողի մթերման գործընթացին օժանդակած ընկերությանը:
«Մենք, ըստ էության, արդեն ամբողջությամբ լուծել ենք Հայաստանի Հանրապետությունում խաղողի մթերման խնդիրը, հիմա ֆինանսավորման հարցն ենք այստեղ լուծում: Վերջին տարիներին Հայաստանում մի միտում կա, որը համաշխարհային միտում է՝ գինի արտադրողներն իրենց արտադրությունը հիմնականում ձգտում են կազմակերպել իրենց սեփական այգիների խաղողի հաշվին, որպեսզի կարողանան հետագծելիություն ապահովել, հատկապես որակյալ գինի արտադրողները հենց այդպես էլ անում են: Սա լուծում է հայկական գինու որակի, մրցունակության կարևոր խնդիրներ, միևնույն ժամանակ խնդիրներ է առաջացնում խաղողագործությամբ զբաղվով քաղաքացիների համար:
Այս տարի մոտավորապես 5400 տոննա Արենի տեսակի խաղող ենք ունեցել և մոտ 2900 տոննան կամ եղել է հենց այդ ընկերություններինը կամ ինչ-որ քանակությամբ մթերել են իրենց կարիքներից ելնելով, և մոտ 2500 տոննայի իրացման խնդիր առաջացավ»,- ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նախարարը հայտնեց՝ 2478 տոննա Արենի տեսակի խաղողը տեխնիկական նպատակներով մթերել է Գետափի գինու գործարանը:
«Հենց դրա համար էլ ընկերությանը 173 մլն դրամ աջակցություն է տրամադրվում»,- նշեց նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը