Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել է Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթը Էջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանը Անահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացը Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվել Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետ Արհեստական բանականության օրեր 2026 Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիից ժամանել են Մոսկվա Պարզաբանում` հանրային տրանսպորտում 13-ամյա երեխայի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ ՄԱԿ-ում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակը Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը

Նոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացըՀայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվելԱբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետԱրհեստական բանականության օրեր 2026Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտելՍթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիից ժամանել են ՄոսկվաՊարզաբանում` հանրային տրանսպորտում 13-ամյա երեխայի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալՄԱԿ-ում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՓակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ (տեսանյութ)Կոմիտաս պարկ բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվելՔրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր (տեսանյութ)ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակՕգտվե՛ք Road Control հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանըԺաննա Անդրեասյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՍպասվում է առանց տեղումների եղանակԿիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի դեմ հանդիպումըԻսպանիայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են համընդհանուր գործադուլինՀայաստան-ԵՄ. թվային հեռահաղորդակցության ուղղությամբ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎարչապետը ժամանել է ԴուբլինՀհեռախոսազրույցը կայացել է, սակայն բացարձակապես բարդ չի եղելՏեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստըՀՖՖ-ն արձագանքել է մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության մասին լուրերինՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպքԴավիթ Խուդաթյանն այցելել է Տավուշի մարզԺաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալըՔոլեջների մանկավարժական աշխատողների վերապատրաստում՝ ատեստավորմանն ընդառաջՎարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովինՎահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքըՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵրբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում է
Բիզնես

Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթը

Ազգային ժողովը նոյեմբերի 12-ին արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում է 1 նախագիծ՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն իր ելույթի ժամանակ նշեց, որ ԱԺ արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2026 թվականի հոկտեմբերի 26-ին խորհրդարանն ընդունել է TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, ինչով պայմանավորված՝ մեկնարկելու են TRIPP զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները:

«Այս աշխատանքները շրջանակային համաձայնագրին համապատասխան իրականացնելու համար անհրաժեշտ է մի շարք օրենքներում համապատասխան փոփոխությունների ընդունում, ինչի մասին նշված է համաձայնագրում: Այս փոփոխություններն իրավական առումով կապահովեն գործընթացի իրականացումը, կազմակերպության հիմնումը սահուն և կարճ ժամկետներում, ինչը թույլ կտա առաջ մղել TRIPP-ի ծրագիրը»,- ասաց նա:

Ըստ նախարարի տեղակալի՝ ներկայացված փաթեթով առաջարկվում է ՀՀ իրավական համակարգում ներդնել նոր ինստիտուտ՝ միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծվող ընկերությունների համար հատուկ իրավական կարգավորումներ նախատեսելու հնարավորություն։

«ՀՀ-ն ընդլայնում է միջազգային տնտեսական համագործակցությունը, որի շրջանակում իրականացվելու են ենթակառուցվածքային, տրանսպորտային, տարանցիկ, էներգետիկ և ներդրումային կարևոր ծրագրեր։ Դրանց իրականացման համար կարող են ստեղծվել առանձին ընկերություններ, այդ թվում՝ ՀՀ-ի և օտարերկրյա գործընկերների մասնակցությամբ։ Նման ընկերությունների կառավարման մոդելը ձևավորվում է նաև միջազգային բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա»,– ասաց նա՝ նշելով, որ առաջարկվող փաթեթի ընդունմամբ ՀՀ օրենսդրությունը ձեռք կբերի անհրաժեշտ ճկունություն։

Նախագծով հատուկ կարգավորումների կիրառումը կթույլատրվի միայն այն դեպքում, երբ ընկերությունը ստեղծվում է ՀՀ-ի վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա և դրա իրագործման նպատակով, և եթե ՀՀ-ն այդ ընկերությունում ունի առնվազն 25 տոկոս մասնակցություն։

«Առաջին պայմանը մեխանիզմի առանցքային երաշխիքներից է, քանի որ ապահովում է միայն ԱԺ-ի կողմից վավերացրած միջազգային պայմանագրի առկայության դեպքում այս կարգավորումների կիրառումը, իսկ երկրորդ երաշխիքը նախագծով նախատեսված հարցերի հստակ ցանկն է, որոնց դեպքում թույլատրվում է օրենքից տարբերվող առանձնահատկությունների նախատեսում»,– ասաց նա։

Նախարարի տեղակալը պարզաբանեց՝ 25 տոկոսի շեմն ընտրվել է այն բանի համար, որ բաժնետիրական ընկերությունների մասին օրենքը կարևորագույն որոշումների համար պահանջում է բաժնետերերի ձայների երեք քառորդը։ Այդ պայմաններում 25 տոկոս և ավելի մասնակցությունը պետությանը տալիս է ազդեցություն կառավարման մարմիններում։ Նախատեսվում է նաև, որ պետության մասնակցությունը 25 տոկոսից նվազելու դեպքում հատուկ ռեժիմն այլևս կիրառելի չի լինի։

Քվեարկության արդյունքների համաձայն՝ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Դրան կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0։ Առաջարկների համար տրվեց 3 ժամ։

Առաջարկվում է նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում։

Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում արտահերթ նիստին։