Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիից ժամանել են Մոսկվա Պարզաբանում` հանրային տրանսպորտում 13-ամյա երեխայի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ ՄԱԿ-ում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակը Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ (տեսանյութ) Կոմիտաս պարկ բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվել Քրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր (տեսանյութ) ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակ Օգտվե՛ք Road Control հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Սպասվում է առանց տեղումների եղանակ

Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտելՍթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիից ժամանել են ՄոսկվաՊարզաբանում` հանրային տրանսպորտում 13-ամյա երեխայի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալՄԱԿ-ում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՓակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ (տեսանյութ)Կոմիտաս պարկ բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվելՔրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր (տեսանյութ)ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակՕգտվե՛ք Road Control հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանըԺաննա Անդրեասյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՍպասվում է առանց տեղումների եղանակԿիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի դեմ հանդիպումըԻսպանիայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են համընդհանուր գործադուլինՀայաստան-ԵՄ. թվային հեռահաղորդակցության ուղղությամբ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎարչապետը ժամանել է ԴուբլինՀհեռախոսազրույցը կայացել է, սակայն բացարձակապես բարդ չի եղելՏեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստըՀՖՖ-ն արձագանքել է մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության մասին լուրերինՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպքԴավիթ Խուդաթյանն այցելել է Տավուշի մարզԺաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալըՔոլեջների մանկավարժական աշխատողների վերապատրաստում՝ ատեստավորմանն ընդառաջՎարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովինՎահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքըՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵրբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով
Ավտո

Պարզաբանում` հանրային տրանսպորտում 13-ամյա երեխայի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել հանրային մեծ արձագանք ստացած՝ 13-ամյա երեխայի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ։ Ընկերությունից հայտնում են, որ երեխայի և հսկիչի ներկայացրած պատմությունները մի շարք էական հարցերում չեն համընկնում, իսկ ավտոբուսում տեսախցիկների բացակայության պատճառով դեպքի ամբողջական պատկերը վերականգնել հնարավոր չէ։ Միաժամանակ ընդգծում են՝ հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, ավտոբուսից իջեցնել։ Դեպքի ուսումնասիրությունը շարունակվում է։

«Հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած և հանրային լայն արձագանք ստացած միջադեպի առնչությամբ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն անհրաժեշտ է համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պատասխանատուներն այսօր առավոտյան զրուցել են ինչպես միջադեպի պահին ստուգայց իրականացրած հսկիչի, այնպես էլ երեխայի ծնողի հետ։ Շուրջ երկու ժամ տևած քննարկման ընթացքում լսվել են երկու կողմերի բացատրությունները՝ նպատակ ունենալով հնարավորինս օբյեկտիվ և բազմակողմանի պարզել տեղի ունեցածի հանգամանքները։

Քննարկումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ միջադեպի մի շարք էական հանգամանքների, մասնավորապես՝ երեխայի և հսկիչի միջև տեղի ունեցած խոսակցության, ինչպես նաև երեխայի՝ տրանսպորտային միջոցից իջնելու կամ նրան իջեցնելու վերաբերյալ կողմերի ներկայացրած տեղեկությունները էականորեն տարբերվում են։

Միջադեպը տեղի է ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող «Հայգեր» մակնիշի ավտոբուսում, որը կահավորված չէ տեսաձայնագրող համակարգով։ Հետևաբար ընկերությունը հնարավորություն չունի տեսագրության միջոցով վերականգնելու դեպքի ընթացքը և ստուգելու կողմերի ներկայացրած տեղեկությունները։

Միաժամանակ, ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ երեխայի տրանսպորտային քարտը միջադեպի պահին լիցքավորված չի եղել և լիցքավորվել է միայն նույն օրը՝ ժամը 21։51-ին, մինչդեռ միջադեպը տեղի է ունեցել ժամը 15։00-ի սահմաններում։

Այս կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11.1 հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոց մուտք գործելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել ուղեվարձի վճարման կրիչը և այն պահպանել մինչև ուղևորության ավարտը։

Միևնույն ժամանակ ընդգծում ենք, որ երեխայի քարտի չլիցքավորված լինելու փաստն ինքնին բավարար հիմք չէ եզրակացնելու, որ ուղևորության դիմաց վճարում չի կատարվել, քանի որ վճարումը կարող էր իրականացված լինել նաև այլ թույլատրելի եղանակով, այդ թվում՝ ծնողի կողմից։

Ինչ վերաբերում է երեխային ավտոբուսից իջեցնելու վերաբերյալ հրապարակված տեղեկություններին, ապա այս պահին առկա տվյալները հնարավորություն չեն տալիս միանշանակ հաստատելու կամ հերքելու կողմերի իրարամերժ պնդումները։ Այդուհանդերձ, անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից։

Ընկերությունը միջադեպի ուսումնասիրությունը ավարտված չի համարում և կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ դրա բոլոր հանգամանքները հնարավորինս ամբողջական և օբյեկտիվ պարզելու նպատակով։

Եթե հետագա ուսումնասիրության արդյունքում հաստատվեն հսկիչի կողմից աշխատանքային պարտականությունների խախտման կամ ոչ իրավաչափ վարքագծի փաստեր, նրա նկատմամբ պատասխանատվության միջոցներ կկիրառվեն սահմանված կարգով։

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ այս պահին ընկերության տրամադրության տակ չկան բավարար օբյեկտիվ ապացույցներ՝ հսկիչի կողմից աշխատանքային պարտականությունների խախտման փաստը հաստատված համարելու համար։ Յուրաքանչյուր աշխատակցի գործողությունների գնահատականը պետք է հիմնված լինի օբյեկտիվորեն պարզված փաստերի, այլ ոչ միայն կողմերի իրարամերժ պնդումների վրա։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ափսոսանք է հայտնում ստեղծված իրավիճակի և դրա հետևանքով երեխայի ու նրա ընտանիքի կրած անհանգստության համար ու ևս մեկ անգամ հայցում ծնողի ներողամտությունը։

Միաժամանակ հայցում ենք հանրության ըմբռնումը՝ հաշվի առնելով, որ ընկերությունը պարտավոր է հավասարապես հարգել և պաշտպանել ինչպես անչափահաս ուղևորի, այնպես էլ աշխատակցի իրավունքներն ու արժանապատվությունը։ Հորդորում ենք զերծ մնալ չստուգված տեղեկությունների հիման վրա վերջնական գնահատականներ տալուց և անհարկի մեղադրանքներ հնչեցնելուց՝ հնարավորություն տալով ամբողջությամբ և օբյեկտիվորեն պարզելու միջադեպի իրական հանգամանքները։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի համար առաջնային են ուղևորների, հատկապես երեխաների անվտանգությունը, հանրային տրանսպորտում փոխադարձ հարգանքի մթնոլորտի ապահովումը և բոլորի նկատմամբ արդար ու անկողմնակալ վերաբերմունքը»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ միջադեպի մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր օգտատերերից մեկը՝ հայտնելով, որ հանրային տրանսպորտի վերահսկողության աշխատակիցն ուղեվարձի հետ կապված խնդրի պատճառով ավտոբուսից իջեցրել է իր 13-ամյա դստերը և միայնակ թողել անծանոթ կանգառում։ Ըստ նրա՝ երեխան ներկայացրել է, որ իր փոխարեն ուղեվարձը վճարել է հայրը, սակայն վերահսկողը դա հաշվի չի առել։